«Ժողովուրդ». Գայ գյուղի մի խումբ բնակիչներ գումար են հավաքում՝ օգնելու օրերս վթարի ենթարկված համագյուղացուն
Հայկական Մամուլ
Արմավիրի մարզի Գայ գյուղի մի խումբ բնակիչներ գումար են հավաքում՝ օգնելու օրերս վթարի ենթարկված համագյուղացուն, իսկ մյուսներն էլ իրենց վճարած, բայց կորած վարկի գումարն են հայթայթում:
«Ժողովուրդ»-ն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ Գայ համայնքում, գյուղապետարանի 29-ամյա աշխատակից Տաթևիկ Հարությունյանն օրերս վթարի է ենթարկվել, և միջադեպից հետո նրա պայուսակից անհետացել է գյուղի բնակիչների կողմից հավաքագրված «Կամուրջ» վարկային կազմակերպության 3 միլիոն 200 հազար դրամը և 520 դոլար վճարելիք գումարը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գայ համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը տեղեկացրեց, որ գյուղի մի խումբ բնակիչներ վթարված աղջկա հիվանդանոցի ծախսերը հոգալու համար որպես օգնություն գյուղապետարան են բերում 10.000-ական դրամ: Երեկվա դրությամբ հավաքվել էր մոտ 150.000 դրամ:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան