Եղանակն առաջիկա օրերին
Հայաստան
Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 1-3-ը հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-5-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին' հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում՝ օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 4-5-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում' մինչև 15-20 մ/վրկ:



















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից