«Ես չեմ ընդգրկվում աշխարհի ուժեղագույն երեք պաշտպանների թվում». Պիկե
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն, անդրադառնալով սեփական խաղին, նշել է.
«Այժմ աշխարհի ուժեղագույն երեք պաշտպանների թվում չեմ: «Բարսելոնայի» կազմում նախորդ մրցաշրջանը և Իսպանիայի հավաքականի կազմում Աշխարհի առաջնությունում ելույթներս չի կարելի գրանցել ակտիվում: Գիտեմ, որ խաղալով կատալոնյան թիմում` պարտավոր եմ ընդգրկվել լավագույն երեք պաշտպանների շարքում: Սակայն գիտեմ նաև, որ կարող եմ վերադարձնել նախկին մարզավիճակս և կանեմ դա: Եթե չկարողանամ համապատասխանել ամենաբարձր պահանջներին, ապա առաջինը ձեռքերս կբարձրացնեմ և կասեմ այդ մասին: Համոզված եմ, որ Լուիս Էնրիկեն կօգնի վերադարձնելու նախկին խաղամակարդակս», -Պիկեի խոսքերը մեջբերում է goal.com-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան