Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է 

«ԼՂ բանակցային փակուղուց դուրս գալու համար անհրաժեշտ է Ադրբեջանի առավել կոնստրուկտիվ դիրքորոշումը». Վլադիմիր Կազիմիրով

Հասարակություն

Պաշտոնական Բաքուն չի կատարում դեռ 1996 թվականին իր իսկ կողմից ստորագրված մի կարևոր փաստաթղթի պահանջները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ tert.am-ի հետ հարցազրույցում նման դիտարկում է արել ՌԴ պաշտոնաթող դիվանագետ, ԵԱՀԿ ՄԽ-ում ՌԴ-ն ներկայացնող նախկին համանախագահ, ԼՂ հակամարտության կարգավորման Ռուսաստանի առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովն՝ ընդգծելով, որ իր բոլոր հնչեցրած տեսակետները իր անձնական տեսակետներ են:

Պաշտոնաթող դիվանագետն, անդրադառնալով սահմանային միջադեպերին և զոհերին, արձանագրել է, որ Բաքուն չի կատարում դեռ 1996 թվականին իր իսկ կողմից ստորագրված մի կարևոր փաստաթղթի պահանջները և նման հարցադրում արել. «Սա Ադրբեջանի կողմից պաշտոնապես ստանձնած պարտավորությունների խախտման աղաղակող դեպքերից մեկն է: Սրանից հետո քանի՞ գրոշ արժեն Իլհամ Ալիևի այն հայտարարությունները, որ Ադրբեջանը վստահելի գործընկեր է: Որտե՞ղ է այդ վստահելիությունը»:

Ներկայացնում են հարցազրույցն ամբողջությամբ:

-Պարո՛ն Կազիմիրով, այն, ինչ կատարվում է ղարաբաղաադրբեջանական շփման գծում և մեր սահմանին՝ արդյո՞ք սա պատերազմի նախաշեմն է:

-Չեմ կարծում, որ դա կբերի պատերազմի, բայց դժբախտությունն այն է, որ Ադրբեջանի ղեկավարության ելման կետը, ինչպես իրենք են արտահայտվում՝ «օկուպանտներին» հանգիստ չտալն է, և դրա համար հարմար են բոլոր միջոցները: Չէ՞ որ այս նախադեպերի քանակի, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մոտ տարածքներում, այլև՝ հայ-ադրբեջանական սահմանին, հիմնական պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը, խախտելով 1994 թ. փետրվարի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից ստորագրված փաստաթուղթը, հրաժարվել է իրագործել շփման գծի կողմերի հետքաշումը:

Այսինքն՝ փոխանակ նրա, որ համա ձայն պայմանավորվածության, կողմերն իրենց ուժերը հետ կքաշեն որոշակի կիլոմետր հեռավորության վրա, իսկ ծանր տեխնիկան՝ ավելի հեռու, և այդպիսով միջոցներ կձեռնարկվեն հրադադարի ապահովման համար, սրա փոխարեն Ադրբեջանը մնացել է նախկին դիրքերի վրա: Ադրբեջանը հրաժարվեց հետ քաշել իր ուժերը՝ ասելով, որ թող միայն հայերը իրենց ուժերը հետ քաշեն: Ահա, այս ՝ համաշխարհային պրակտիկայում լայնորեն տարածված և այս փաստաթղթում ամրագրված պայմանն է խախտում Ադրբեջանը: Սրանք բոլորին հայտնի բաներ են:

Ավելին՝ տարիների ընթացքում, Ադրբեջանի ղեկավարությունը, արդեն Իլհամ Ալիևի օրոք, հակառակը, որոշ տեղերում ավելի է մոտեցրել իր դիրքերը: Այսինքն՝ անընդհատ առաջ էին բերվում ադրբեջանական դիրքերը և մշտապես մեծանում էր պատահական, էլ չեմ ասում՝ հատուկ դրդված, միտումնավոր միջադեպերի հնարավորության դաշտը:

Նույն կերպ պետք է կարգավորվեին նաև հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող հարցերը. սա առաջարկվել է միջնորդների կողմից։ Անձամբ եմ բանակցել Ադրբեջանի և Հայաստանի Նախագահների հետ, հաստատ ամսաթիվը հիմա չեմ մտաբերում, բայց ես համաձայնության նախագիծը ներկայացրել եմ և ադրբեջանական կողմը, թեպետ մասնակցել է այդ փաստաթղթի մշակման աշխատանքներին, բայց խուսանավեց դրա ստորագրումից:

Ահա, պայմանավորվածությունների խախտման այն «փունջը» Ադրբեջանի կողմից՝ դեռ այն ժամանակ, երբ նոր-նոր էր նախապատրաստվում ու իրագործվում հրադադարը:

Եվ, վերջապես, վերջին կետը. նկատի ունենալով, որ հատուկ կարող է այսպիսի լարված, ռիսկային իրավիճակ ստեղծվել, մենք՝ շվեդների հետ միասին, որոնք այն ժամանակ Մինսկի խմբում համանախագահ երկիր էին, 1995 թ. փետրվարի 4-ին ներկայացրել ենք հրադադարի ամրապնդման նոր համաձայնագրի նախագիծ, որը քննարկվել է և՛ անձամբ Հեյդար Ալիևի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, և ստորագրվել հակամարտության բոլոր երեք կողմերի կողմից, բայց այդպես էլ չի իրականացվում: Ուզում եմ նշել, որ այս փաստաթուղթն ուժի մեջ է մտել 1995 թվականի փետրվարի 6-ին, բայց Բաքուն չի կատարում Համաձայնագրի պ ահանջները:

Սա Ադրբեջանի կողմից պաշտոնապես ստանձնած պարտավորությունների խախտման աղաղակող դեպքերից մեկն է: Սրանից հետո քանի՞ գրոշ արժեն Իլհամ Ալիևի այն հայտարարությունները, որ Ադրբեջանը վստահելի գործընկեր է: Որտե՞ղ է այդ վստահելիությունը:

-Դուք այն կարծիքին եք, որ չնայած սահմանային միջադեպերի ավելացմանը, բանը պատերազմի չի հասնի՞:

-Կցանկանայի հավատալ դրան, քանի որ չափազանց մեծ է սխալների գինը, պատերազմական գործողությունների վերսկսման սխալի գինը: Սրանում ադրբեջանական կողմը կարող էր բազմիցս համոզվել. ինչքան Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է ղարաբաղյան հակամարտությունը լուծել ուժով, տեսել է, թե ինչի են այդ փորձերը վերածվել: Այն է՝ բողոքների, որ գրավված են նախկին՝ Խորհրդային Ադրբեջանի յոթ շրջաններ:

-ՀՀ–ում և ՌԴ–ում կան վերլուծաբաններ, ովքեր պնդում են, որ Ռուսաստանի համար ստրատեգիական առումով Ադրբեջանը հիմա ավելի կարևոր երկիր է, քան Հայաստանը:

-Շատ զգուշությամբ եմ վերաբերում անգամ հարգարժան վերլուծաբանների եզրահանգումներին, քանի որ դրանք սուրճի մրուրի վրա գուշակություններ են: Նրանք ոչ թե պրագմատիկներ են, իրատեսներ, այլ մարդիկ, որոնք տեսականացնում են իրավիճակը, այն դեպքում, երբ պետք է նայել հենց հարցի պրագմատիկ կողմին: Ինչու՞ պետք է Ադրբեջանը ավելի կարևոր երկիր լինի Ռուսաստանի համար. սրանք ուկրաինական իրադարձությունների շուրջ խորհրդածություններ են, ոչ ավելին:

-Ռուսական կողմը հաճախ է բացատրում, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին: Որ միևնույն է՝ զենքը կգնեն ուրիշ տեղից:

-Եթե Ադրբեջանը չգներ այն սպառազինությունը, որը յուրացված է ադրբեջանական զինուժի կողմից, և դա վերցներ կամ ՆԱՏՕ-ից, կամ՝ այլ գործընկերներից, ապա ինչո՞վ իրավիճակն ավելի լավը կլիներ: Միևնույն է՝ Ադրբեջանը ձեռք կբերեր այդ սպառազինությունը: Իսկ այս պարագայում մնում են, այսպես ասած, զսպման բազմաթիվ թելեր, որոնք տվյալ դեպքում Ռուսաստանի ձեռքում են:

-Վերջերս Ստեփանակերտը հանդես եկավ հայտարարությամբ, որ դեմ են Մադրիդյան սկզբունքներին: Այն դեպքում, երբ այս փաստաթուղթն արդեն հինգ-վեց տարի է՝ սեղանի վրա է: Ինչով է սա, ըստ Ձեզ, պայմանավորված: Կուրսի փոփոխությո՞ւն:

–Անձամբ ծանոթ չեմ այս հայտարարություններին, որպեսզի մեկնաբանեմ: Ո՞ւմ շուրթերով են այդ հայտարարությունները արվել:

-Արցախի վարչապետի:

-Դե, որքան ես եմ հասկանում, նման գործերին ավելի շատ առնչություն ունեն Նախագահն ու արտաքին գործերի նախարարը: Ես վստահ չեմ, թե որքանով է հիմնավորված այն, ինչ ասվում է վարչապետի կողմից: Բայց սա ԼՂ իշխանությունների գործն է:

-Կա կարծիք, որ Իրանն ու Ռուսաստանը հիման բավական բարդ հարաբերություններ ունեն, և օրինակ՝ այս տարվա հուլիսի 18-ին Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարեց, որ կտրականապես դեմ է ԼՂ տարածքի մոտ խաղաղարար ուժերի տեղակայմանը: Սա նոր չէ, բայց նման կտրուկ կերպով կարծես առաջին անգամ է ասվում:

-Կարծում եմ՝ խաղաղարար ուժերի տեղակայման մասին խոսելը դեռ շատ վաղ է, հարցը այս կետին դեռ չի հասել: Այնպես որ պարոն դեսպանի նմանատիպ հայտարարություններն առնվազն վաղաժամ են: Չէ՞ որ Թեհրանի համար խոսքն ավելի շուտ ոչ թե այն մասին է, որ անընդունելի են խաղաղարար ուժերն առհասարակ, այլ այն մասին, որ իրանական կողմը, ունենալով որոշակի ռեզերվներ, ձեռնպահ է մնում այս խաղաղարար ուժերի կազմը, ազգա՛յին կազմը հավանության արժանացնելուց: Կարծում եմ, որ ավելի շուտ խոսքը հենց այս մասին է:

-Նաև դեսպանը ասել էր, որ խաղաղարար ուժերի տեղակայումը կվտանգի ողջ տարածաշրջանը: Ձեր անձնական կարծիքը:

-Սա կախված է նրանից, թե ինչ կազմ կունենան այդ խաղաղարար ուժերը: Բայց կրկնում եմ՝ այս հարցը դեռ որոշված չէ ո՛չ համանախագահների, ո՛չ հակամարտության կողմերի կողմից: Այնպես որ, այս հարցով լեզվական ճակատամարտեր տալը, սրա վաղաժամ լինելու պատճառով, պարզապես անիմաստ է: Դրան գործը չի հասել, այլ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն դրանից առաջ:

-Իսկ բանակցային գործընթացին ի՞նչ գնահատական կտաք, այն փակուղու՞մ է:

- Բանակցային գործընթացը արդեն բազում-բազում տարիներ դուրս չի գալիս այդ փակուղուց: Իսկ սրա համար, նախ, անհրաժեշտ է Ադրբեջանի՝ առավել կոնստրուկտիվ դիրքորոշում: Այն է հրաժարում՝ ԼՂ հակամարտության ուժի կիրառմամբ լուծումից. ինչո՞ւ Ադրբեջանը համառորեն չի ուզում ստորագրել ուժ չկիրառելու մասին Համաձայնագիրը: Ահա թե որտեղ է թաքնված խնդիրը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը
Ամենադիտված