Պատգամավորի մայրն է մաhացել Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործել Վրաստանի «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցությունը առաջարկում է Անակլիա նավահանգիստը կառուցել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ Լավրովը Թուրքիային կոչ է արել կոշտ ազդանշան հղել Ուկրաինային՝ «Կապույտ հոսք» գազատարի վրա հարձակումների պատճառով Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ. Իվետա Տոնոյան «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ Ուկրաինան ռազմական դրությունը կերկարաձգի ևս 90 օրով Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է. ԱՄՆ-ն կարող է հասնել իրանցի պաշտոնյաներին․ Թրամփ (տեսանյութ) SpaceX-ը Falcon 9 հրթիռ է արձակել Starlink-ի 29 արբանյակներով Հնարավորության դեպքում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն․ ՀՎԿԱԿ «Իմ Հայաստան, իմ ապագա». Ամերիաբանկը համախմբել է մրցույթի հաղթող ուսանողներին (տեսանյութ) Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է 

«Հասարակությանն առողջ պահելու սկզբունքը կարմիր գծով անցնելու է նախարարության բոլոր ծրագրերում». Արմեն Մուրադյան

Քաղաքական

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը առողջապահության ոլորտում իրականացվող ստանդարտացման ծրագրի արդյունքում ակնկալում է ոլորտային մի շարք բարեփոխումներ: «Ակնկալում ենք կոռուպցիոն ռիսկերի նվազում, ավելի ղեկավարելի համակարգ, ֆինանսավորման հստակ ձևավորված մոտեցումներ առավել ևս սուղ պայմաններում, որակի վերահսկողություն՝ հնարավորինս պակասեցնելով սուբյելտիվ գործոնը»,- ասուլիսին նշեց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ մոտեցումների, գործողությունների, գնագոյացման չափագրումը խիստ պահանջ ու մարտահրավեր է ողջ աշխարհում:

Խոսելով իր պաշտոնավարման 100 օրերի ընթացքում կատարած աշխատանքների մասին՝ նախարարը նշեց, որ դրանք հիմնականում ուղղված են եղել նոր կառավարության ծրագրի ու Նախագահի հստակ հանձնարարականների վրա: «Այս ընթացքում իրականացված աշխատանքները մեզ թույլ են տվել մատնանշել այն խնդիրները, որոնք ծառացած են առողջապահության ոլորտում, դասակարգել դրանք, գտնել դրանց լուծման ուղիներ: Այդ խնդիրները քննարկվել են նաև շահագրգիռ կողմերի հետ:

Հանձնաժողով է ձևավորվել, որը զբաղվել է Հանրային առողջության մասին օրենքի խմբագրումով: Այդ օրենքը մեծ նշանակություն ունի, քանի որ առողջապահության նախարարության հիմնական գործառույթն այն չէ, որ կարողանանք ճիշտ ժամանակին բուժել, այլ առողջ պահել, այսինքն՝ առողջապահություն, ոչ թե հիվանդաբուժություն: Սա այն սկզբունքն է, որը մենք կարմիր գծով անցկացնելու ենք մեր բոլոր որոշումներում»,- հավաստեց նախարարը:

Նրա տեղեկացմամբ՝ կառավարություն է ներկայացվել Առողջ ապրելակերպի հայեցակարգը, որում նշված են այն հինգ հիմնական ռիսկի գործոնները, որոնք պատճառ են հանդիասնում ոչ ինֆեկցիոն ճանապարհով մահացության 90 տոկոս դեպքերի համար: Մշակվել է դրանց դեմ պայքարի միջոցառումների ցանկը: «Մասնավորապես, ալկոհոլի, ծխելու, սխալ սննդակարգի, նստակյաց կյանքի ու դրա հետևանքով զարգացող զարկերակային բարձր ճնշման համախտանիշին է անդրադարձ կատարվել, որը շատ արդիական է ներկայում:

Հանրային առողջության բաժնում մենք իրականացրել ենք իմունականխարգելման լայնածավալ աշխատանքներ: Առաջին անգամ Պաշտանության նախարարության հետ իրականացրել ենք զորակոչիկների պատվաստումները, որոնք բարեհաջող են անցել. մեկ դեպք է գրանցվել, որ հիվանդանոցային բուժման կարիք է զգացվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնեց Արմեն Մուրադյանը:

Նախարարի խոսքով՝ հուլիսի 1-ից զգալիորեն բարձրացել է բուժաշխատողների աշխատավարձը: «Բժիշկների ամսական բազային աշխատավարձը կազմել է 166.5 հազար դրամ, իսկ բուժանձնակազմինը՝ 75 հազար դրամ: Բացի այդ, տեղամասային սկզբունքով աշխատող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները և նրանց բուժքույրներն ունեն ամսական մինչև 15 հազար դրամի չափով խրախուսական վարձատրման հնարավորություն՝ հաշվի առնելով նրանց կատարած աշխատանքի որակը և ծավալը:

Բուժանձնակազմի համար նախատեսվում են նաև օրենքով սահմանված հավելումներ աշխատանքի վտանգավոր պայմանների, լ եռնային և բարձր լեռնային գոտում աշխատանքի համար, որի արդյունքում բժիշկների աշխատավարձը կտատանվի 166.5-216.4 հազար դրամի շրջանակում»,- պարզաբանեց Արմեն Մուրադյանը:

Անդրադառնալով մարզային առողջապահական հաստատությունների շինարարությանը՝ նախարարը նշեց, որ մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում նախորդ եռամսյակում 21 բուժկենտրոններ վերազինվել են նոր կահույքով ու սարքավորումներով: «Շարունակվում են Ճամբարակի, Կապանի, Բերդի, Մեղրիի, Վանաձորի հիվանդանոցների շինաշխատանքները, գյուղական մի շարք բնակավայրերում ամբուլատորիաների կառուցման կամ հիմնանորոգման աշխատանքները:

Ավարտվել է Գյումրու պաթանատոմիական լաբորատորիայի նոր շենքի կառուցումը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ՀՀ Նախագահի անմիջական վերահսկողության ներքո են իրականացվում Ուսուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ու Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նոր երկհարկանի մասնաշենքի կառուցման աշխատանքները:

Վերապատրաստվել են երեք հարյուրից ավելի բուժաշխատողներ՝ 200-ը՝ Հայաստանում, 112-ը՝ արտասահամնում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ իրանական նավերի. Դոնալդ ԹրամփԹրամփը հայտարարում է նոր տնտեսական ռազմավարության մասինՎրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾՊատգամավորի մայրն է մաhացել Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործելՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը ներկայացվել է միջազգային հեղինակավոր գիտաժողովումՎրաստանի «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցությունը առաջարկում է Անակլիա նավահանգիստը կառուցել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ Հայաստանում կմշակվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ ոլորտային քաղաքականությունները տվյալահեն դարձնելու նպատակով․ ԿԳՄՍ նախարարությունՎալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորածԼավրովը Թուրքիային կոչ է արել կոշտ ազդանշան հղել Ուկրաինային՝ «Կապույտ հոսք» գազատարի վրա հարձակումների պատճառով Վարչական դատարանը չի ընդունել «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի հայցը՝ ընդդեմ կառավարությանՀիսուս Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ. Իվետա Տոնոյան «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար աջակցություն կտրամադրվիՈւկրաինան ռազմական դրությունը կերկարաձգի ևս 90 օրով Զախարովան հեգնել է Կայա Կալլասի հայտարարությունը ռուսական ձկան մասինՍևանի ափամերձ 2.5 հա տարածքը վերադարձվել է պետությանը․ Դատախազությունը բացահայտել է խախտումներԶելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ունի հզոր բալիստիկ հրթիռներԵվրահանձնաժողովը նախազգուշացրել է ԵՄ-ում բնակչության նվազման վտանգի մասինՎահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար՝ հարգանքի տուրք մատուցելու երկրի նախկին էմիրի հիշատակինԳիտնականները պարզել են, որ քրքումը կարող է պաշտպանել հոդերը քայքայումիցՄակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմը չպետք է ավարտվի կապիտուլյացիայովՈւռուցքաբանը նշել է քաղցկեղի ոչ ակնհայտ վաղ ախտանիշներըՔոչարյան փողոցի մի հատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԱյսօր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է. ԱՄՆ-ն կարող է հասնել իրանցի պաշտոնյաներին․ Թրամփ (տեսանյութ) The Guardian․ Ուկրաինացիները դժգոհել են Լեհաստանի սահմանապահների վերաբերմունքիցSpaceX-ը Falcon 9 հրթիռ է արձակել Starlink-ի 29 արբանյակներով Samsung-ի ամենաթանկ սմարթֆոնում հայտնաբերվել է էկրանի խնդիրՓրկարարներն ու շտապօգնության բժիշկները Երևանում փրկել են միայնակ տարեց կնոջ կյանքըԼավրովը հիշեցրել է Անքորիջի պայմանավորվածությունների մասինՔաղաքագետը նշել է Ուկրաինայի կառավարությունում կադրային փոփոխությունների երեք պատճառԱրմեն Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության դերըՀնարավորության դեպքում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն․ ՀՎԿԱԿ Լավրով. Թրամփը չի ասում, որ Ալյասկայում պայմանավորվածություններ չկանՇիրակում շան պատճառով վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան տուժածներ և ձերբակալվածներ«Իմ Հայաստան, իմ ապագա». Ամերիաբանկը համախմբել է մրցույթի հաղթող ուսանողներին (տեսանյութ) Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է «Բալիկ ծնվելու՞ է մեր ընտանիքում»․ Արամեի որդին մայրիկից եղբայր է «պատվիրել»․ (տեսանյութ)ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իրանի Խուզեստան նահանգում մի քանի թիրախներ են խոցվելՅամալը բացահայտել է ծննդյան իր գլխավոր ցանկությունը՝ ԱԱ-ի կիսաեզրափակչից առաջԲրյուսելում քննարկում են Բաքվում պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների հարցըԻնը եվրոպական երկրներ առաջարկել են կրճատել ՄՕԿ-ի կողմից ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսավորումըՊուտինը բացատրել է ռուբլու ամրապնդման պատճառըՈւկրաինայի Գերագույն ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա ՍվիրիդենկոյինՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի էմիրին՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ Պուտինը կատակել է, որ Յակուտիայում խարդախները չեն դիմանում ցրտինՄահացած անձին մեղադրանք առաջադրելն իրավաբանորեն անհնար է․ Վահան ՀովհաննիսյանըԱՄՆ-ը կարող է ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունների մասշտաբըԱնժամանակ կյանքից հեռացել է Տաթև Ֆախուրյանը Լիբանան-Իսրայել բանակցությունները վերսկսվել են
Ամենադիտված