Վրաստանի խորհրդարանը չի պաշտպանել դատավորների՝ նախագահի առաջարկած թեկնածությունները
Վրաստան
Վրաստանի խորհրդարանը մերժել Է երկրի Գերագույն դատարանի դատավորների՝ Վրաստանի նախագահի ներկայացրած թեկնածությունները: Գեորգի Մարգվելաշվիլին օրենսդիրներին Է ներկայացրել Նինո Բակակուրիի եւ Զուրաբ Ձլիերիշվիլիի թեկնածությունները: Քվեարկության արդյունքներով Բակակուրիի օգտին քվեարկել Է 29 պատգամավոր, իսկ Ձլիերիշվիլիի օգտին՝ 27, տեղեկացնում Է «Արմենպրեսը»: Թեկնածությունների հաստատման համար պահանջվում Էր առնվա զն 76 ձայն:
«Ես անկեղծորեն զարմացած եմ, թե ինչ տեղի ունեցավ դատավորների առնչությամբ, հատկապես, այն իրավիճակում, երբ ամբողջ աշխարհն ուշադրությամբ հետեւում Է հենց մեր դատական համակարգին: Ես բոլորովին չեմ հասկանում, թե խորհրդարանն ինչու այսօր մերժեց պրոֆեսիոնալ, անկանխակալ եւ օրինակելի դատավորներին»,- լրագրողներին հայտարարել Է Մարգվելաշվիլին:
«Միասնական ազգային շարժում»-ից խորհրդարանական փոքրամասնության անդամ Մարիամ Սաջայան հայտարարել Է, որ կառավարող կոալիցիայի պատգամավորների վարքը ցուցադրեց դիմակայությունը թիմի ներսում, ինչպես նաեւ հարգանքի բացակայությունը նախագահի նկատմամբ, որը ներկայացնում Է միեւնույն քաղաքական ուժը:
Բակակուրիի եւ Ձլիերիշվիլիի թեկնածությունները նախապես հավանության Էին արժանացել խորհրդարանական կոմիտների կողմից, հաղորդել Է Նովոստի-Գրուզիան:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել