Սերժ Սարգսյանը հետմահու պարգեւատրել է ադրբեջանական դիվերսիան հետ մղած զինծառայողներին
Հայաստան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ շքանշանով եւ մեդալով պարգեւատրելու մասին: Հրամանագրում նշվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը' ո ր ո շ ու մ ե մ.
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար հետմահու պարգևատրել՝
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝
Զորիկ Ժիրայրի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ զորամասի ավագ լեյտենանտ
Մարտական ծառայության մեդալով'
Ազատ Արթուրի ԱՍՈՅԱՆԻՆ զորամասի շարքային
Գոռ Բաբկենի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ զորամասի լեյտենանտ
Արարատ Վաչիկի ԽԱՆՈՅԱՆԻՆ զորամասի սերժանտ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից