Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է 

Ադրբեջանական լրատվամիջոցները կախվում են փրփուրներից. տեղեկատվական խայծերը կուլ չտալու չորս խորհուրդ

Հասարակություն

Որքանո՞վ է ճիշտ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը թարգմանել և առանց ստուգելու հաղորդել ընթերցողին: Տեղեկատվության տրամադրման հարցում ի՞նչ սկզբունքներ է պետք կիրառել: Ինչպե՞ս «կուլ չտալ» հակառակորդի տեղեկատվական խայծերը: Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է հայկական մեդիադաշտի փորձագետների հետ ու պարզել, թե ինչ պետք է սպասել ադրբեջանական տեղեկատվական հարթակից առաջիկայում և լսել գնահատականներ հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ների աշխատանքի վերաբերյալ:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներից որպես աղբյուր միշտ էլ կարելի է օգտվել, բայց միայն ինֆորմացիան ճշտելուց հետո: «Եթե նայենք, թե ինչպիսի տեղեկատվություն են տարածել երեկ և այսօր, կտեսնենք, որ մեծ քանակությամբ նպատակաուղղված ապատեղեկատվություն են տարածում: Այս պահին պետք է շատ զգույշ լինել: Մեր լրատվամիջոցները պետք է առաջնորդվեն այն կանխավարկածով, որ Ադրբեջանը ճիշտ տեղեկատվություն չի տարածում»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ պետք է տասնապատիկ զգոն լինել:

Քաղաքագետ, times.am լրատվական-վերլուծական կայքի խմբագիր Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ նշեց, որ նախկինում ավելի վտանգավոր բնույթ էր կրում ադրբեջանական աղբյուրներին հղում կատարելը: Հայկական լրատվամիջոցները ադրբեջանական աղբյուրներն ավելի հաճախ էին օգտագործում: «Ներկայում կարող ենք ասել, որ այդ աղբյուրները օգտագործում են ոչ թե լրատվամիջոցները, այլ լրատվական կայքերը: Դրանք փոքր կայքեր են, որոնք էժան ու պոպուլիստական հեղինակություն են փորձում վայելել նման նյութերի շնորհիվ, փորձում են այցելուներ բերել իրենց կայքեր»,-նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ավելացնելով, որ նմանատիպ կայքերը չի կարելի կոչել լրատվամիջոց:

«Պետք է տարբերակել իրական լրատվամիջոցները սովորական լրատվական կայքերից: Բոլոր դեպքերում վստահ եմ, որ խնդրի գիտակցումը հասարակական մակարդակում կա և ինչպես ժամանակին հնարավոր եղավ հաղթահարել այդ պրոբլեմը լրատվամիջոցների աշխատանքում, այդպես էլ նույն հաջողությամբ հնարավոր կլինի հաջողություն ունենալ լրատվական կայքերի դեպքում»,-շեշտեց նա:

Դիտարկմանը , որ նմանատիպ կայքերն ավելի շատ դիտողականություն ունեն ու մտահոգությունը հենց դրանում է` Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց. «Միանշանակ, այդպես է, որովհետև այդ կայքերի այցելության աղբյուրը սոցիալական ցանցերն են, որտեղ մարդիկ գնում են կանչող վերնագրերի հետևից, սա ուղղակի դիտողականություն է, բայց լսարան չէ: Նման կայքերը, սովորաբար, լսարան չունեն, մարդիկ, ովքեր պարբերաբար մտնում ու տեսնում են, թե ինչ նյութ կա: Մինչդեռ իրական լրատվամիջոցները, բոլոր դեպքում, թելադրող դիրքերում են տեղեկատվական դաշտում` անկախ այցելուների քանակից»,-ավելացրեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրն Արամ Անանյանն էլ շեշտում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների վերջին օրերի գործունեության տրամաբանությունը հուշում է, որ նրանք չեն խորշում անգամ բացահայտ կեղծիք և սուտ տարածելուց: «Նման գործողություններն ունեն հստակ նպատակ` ապակողմնորոշելու և ապատեղեկացնելու հանրությանը և այդ առումով կարևոր է, որ մեր գործընկերները հետևեն լրատվական «հիգիենայի» պարզագույն կանոններին: Հարկ է նշել, որ նման իրավիճակներում չստուգված լրատվության հրատարակումը նաև հակասում է մասնագիտական էթիկայի պարզագույն կանոններին, որովհետև տեղի ունեցող իրադարձություններն արժանի են առավել համակողմանի և ճշմարտացի լուսաբանման»,- ասաց Արամ Անանյանը:

Անանյանը հատկանշական համարեց հայ քաղաքագետին վերագրվող ֆեյք օգտատիրոջ էջի ստեղծումն ու դրա միջոցով ապատեղեկատվության տարածումը: Դա ուներ մի նպատակ՝ գլխիվայր շուռ տալ իրականությունը, որը, սակայն, չհաջողվեց: Անդրադառնալով հայկական ԶԼՄ-ների գործունեությանը` Անանյանը կարևորեց փաստը, որ ցանկացած իրավիճակում տեղեկատվության ձեռքբերման կարևորագույն սկզբունքը պետք է լինի հավաստիությունը: «Այս առումով էլ քաղաքական տարբեր հայացքներ ունենալը չի նշանակում, որ պետք է զոհ գնալ հիմնական սկզբունքին` հավաստիությունը: Սա այն հարցը չէ, որով պետք է ինչ-ինչ խնդիրներ լուծենք»,- ասաց Անանյանը:

Քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանն էլ նշում է, որ որոշակի փոփոխություններ է նկատել ադրբեջանական լրատվամիջոցներում: Նրա խոսքերով, ի տարբերություն նախորդ անգամների, հետախուզադիվերսիոն վերջին գործողությունների ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին հրապարակում իրենց կորուստների մասին: «Ինչ վերաբերում է հայ քաղաքագետի կեղծ էջի շուրջ բարձրացված աղմուկին, ապա հարցը շատ շուտ լուծվեց և ևս մեկ անգամ փաստեց, որ ադրբեջանցիները փորձում են փրփրուրներից կախվել: Ինչ վերաբերում է հայ լրատվականանների աշխատանքին, ապա որակը շատ է բարձրացել և թե լուսաբանման և նյութերի հավաստիության առումով շատ ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, քան ադրբեջանականը»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը
Ամենադիտված