Նելսոն Ստեփանյանի հուշամրցաշարում հաջող են մեկնարկել ՀՀ, ՌԴ, Վրաստանի եւ Արցախի մարզիկները
Սպորտ
Երեւանում ընթացող Նելսոն Ստեփանյանի սամբոյի միջազգային հուշամրցաշարում հայտնի են դարձել առաջին հաղթողների անունները:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, աչքի են ընկել միանգամից 4 մասնակից երկրների մարզիկներ:
Հայաստանի պատանի սամբիստներից լավագույնը դարձան 48 կգ քաշային Արմեն Նիկողոսյանը, 52 կգ քաշային Ռուդոլֆ Յավրումյանը, իսկ աղջիկներից հաղթանակ տոնեցին 44 կգ քաշային Իրեն Պետրոսյանը եւ 52 կգ քաշային Դիանա Հովհաննիսյանը:
Արցախցի սամբիստ Էռնեստ Հայրապետյանը հաղթեց 60 կգ քաշային կարգում:
Վրացի սամբիստ Դավիթ Գետաձեն զբաղեցրեց առաջին տեղը 56 կգ, իսկ ռուս Մաքսիմ Կուռնոսովը՝ 65 կգ քաշային կարգում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ