Սերժ Սարգսյանն արիության մեդալով պարգևատրել է Սարգիս Մովսիսյանին
Այլ
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ արիության մեդալով պարգևատրելու մասին.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը' ո ր ո շ ու մ ե մ.
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար զորամասի կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Արիության մեդալով»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել