Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ 

«Սոչիում նախատեսված են Պուտինի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ». Սերգեյ Լավրով

Արտաքին Քաղաքական

ԵԱՀԿ Մինսկի խումբը զգալի ջանքեր է գործադրում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերն ընդունեն կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ քաղաքական սկզբունքներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ИТАР-ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Անխոս, անհանգստացնող է այն, ինչ կատարվում է հակամարտության գոտում: Կողմերը միմյանց մեղադրում են սադրիչ գործողությունների մեջ: Այդպես եղել է նաև նախորդ տարիներին, և ցավոք, մենք արդեն երկար տարիներ ականատես ենք լինում նմանատիպ բռնկումների, սակայն
այս անգամ այդ ամենն ավելի սուր է ընդունվում և ներկայացվում:

Քիչ մարդիկ չեն զոհվել, և մենք մյուս երկրների, այդ թվում նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ, որտեղ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ համանախագահում է նաև Ռուսաստանը, անընդհատ կոչ ենք արել կողմերին ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն, խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել բռնության»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ վերջապես այս շաբաթ Սոչիում նախատեսված են ՌԴ նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: «Եվ երբ նրանք միևնույն ժամին լինեն նույն տեղում, հնարավոր չի լինի շրջանցել Լեռնային Ղարաբաղի հարցը:

Իսկ թե ինչպես դա կկազմակերպվի, կախված է մեզանից»,- ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:
Լավրովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի իրենց գործընկերների հետ կխոսեն այն մասին, թե ինչպես կարող են իրենք, Մինսկի խումբը, համանախագահները օգնել, որպեսզի ամրապնդվեն վստահության մեխանիզմները և կրճատվեն առճակատման ռիսկերը:

«Հակամարտությունը շատ էմոցիոնալ է ընկալվում երկու կողմերից: Մենք, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ ջանքեր ենք գործադրում, որպեսզի օգնենք կողմերին լուծել այն մի քանի հարցերը, որոնք առայժմ խանգարում են հակամարտության կարգավորման վերաբերյալ քաղաքական սկզբունքներով փաստաթղթի ընդունմանը:

Այդ մի քանի հարցերը պետք է բերել մի վիճակի, որպեսզի կողմերը կարողանան իրենց համար ընդունելի փաթեթ մշակել»,- ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ նմանատիպ քաղաքական հայտարարության ընդունումը, որը կուրվագծի այն սկզբունքները, որոնցով հնարավոր կլինի առաջնորդվել հակամարտության կարգավորման ընթացքում, անպայման կնպաստի մթնոլորտի հանդարտեցմանը:

«Անել սա այնքան էլ հեշտ չէ: Նման փորձեր շատ անգամներ են եղել և ամեն անգամ մեզ թվում էր, որ ահա կհասնենք մի կետի, երբ համաձայնությունը կկայանա, սակայն ինչ-որ բան խանգարում էր: Ուստի ես զերծ կմնամ կանխատեսումներ անելուց»,- հայտարարել է Լավրովը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հարկավոր է օգնել հայերին և ադրբեջանցիներին գտնել այնպիսի
ձևակերպումներ, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար էլ:

Լավրովը նաև հիշեցրել է, որ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից մեկի ժամանակ համաձայնեցվել է համեստ մի հայտարարություն, որը վերաբերել է կողմերի միջև վստահության ձևավորմանն ուղղված քայլերի զարգացմանը: «Եթե փոխհրաձգություն է տեղի ունենում, այդ պահին հարկավոր էր փոխանակվել զոհվածների դիակներով, ռազմագերիներով և համաձայնեցնել ինչ-ինչ լրացուցիչ քայլեր, որոնք կհանգստացնեին իրավիճակը շփման գծում»,- մանրամասնել է նա:

Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 3-ը ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում իրականացրել է հետախուզադիվերսիոն գործողության 5-ից ավելի փորձ, որոնցից յուրաքանչյուրում ստանալով արժանի հակահարված' բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ: Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա»
Ամենադիտված