«20 տարի սպասել եմ. եթե ալիևյան վարչախումբը քամակները բացեն, նորից եմ ասում, ես Բաքվում կիսատ թողած գործեր ունեմ». Մանվել Գրիգորյանի արձագանքը սահմանին տիրող իրավիճակին. shamshyan.com
Հասարակություն
1994 թվականին Ադրբեջանն էր մեզանից ծնկաչոք զինադադար խնդրում: Եթե ալիևյան վարչախումբը շարունակի կրակի հետ խաղալ, ապա այդ կրակը կհասնի Բաքու: Այս մասին SHAMSHYAN.com-ին տված հարցազրույցում ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ,-լեյտենանտ, զորավար Մանվել Գրիգորյանը՝ անդրադռնալով սահմանին տիրող իրավիճակին:
-Պարոն Գեներալ հայ և ադրբեջանական սահմանակետերում բախումները հաճախակիացել են: Ինչպե՞ս է արձագանքում Երկրապահը:
– Այդ բախումները միշտ էլ եղել են: Սակայն ես կարծում եմ, ամեն ոք պիտի ապրի իր բնականոն կյանքով: Մենք հիմա շարունակում ենք մեր ավանդական ուխտագնացությունը Հանրապետության մարզեր: Ընդամենը մի քանի օրից կսկսվի մեր Երկրապահական ավանդական ուխտագնացությունը դեպի Արցախ, գնալու ենք սահմանապահ մեր ժողովրդի հետ հանդիպելու: Համույթներ ենք տանում մեր ազատագրած գյուղերում, հենց սահմանի բերան բնակչության ու բանակի համար համերգներ կազմակերպելու, ոգևորելու:
- Իսկ ձեր նշած բախումների առթիվ կարող եմ ասել, որ սովորաբար նախագահների հանդիպումից առաջ Ալիևը նման խաղեր է տալիս ինչ որ բան հասկացնելու համար:
-Ցավալի է, որ նրա խաղերի հետևանքով հրաշալի հայորդիք են զոհվում: Փառք նրանց: Փառք սահմանը պահող մեր զինվորներին, ես միշտ էլ հավատացել եմ հայ զինվորին, ու գիտեմ, որ նա պատրաստ է իր սրբությունները' մորը, ընտանիքը, իր հայրենիքը պաշտպանելու:
Շարունակությունն` այստեղ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել