«Ժողովուրդ». ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալները ԵՏՄ անդամ երկրների հետ նվազել են
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ չնայած ՀՀ իշխանությունները նախորդ տարվա սեպտեմբերից սրընթաց սլանում են Եվրասիական տնտեսական միություն, սակայն այս ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազել են ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալները ԵՏՄ անդամ երկրների հետ:
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ ԵՏՄ անդամ երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ առևտրաշրջանառության ծավալներն, ընդհանուր առմամբ նվազել են 14.9 տոկոսով։ ՌԴ–ի հետ 2014թ. առաջին կիսամյակում ՀՀ առևտրաշրջանառության ծավալները կազմել են 596 մլն դոլար, ինչը 0.5 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից:
Բելառուսի հետ առևտրաշրջանառությունն ավելի մեծ տեմպերով է նվազել՝ 32.8 տոկոսով։ Միայն որոշակի աճ կա Ղազախստանի հետ առևտրաշրջանառության մեջ՝ 17.4 տոկոս:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել