Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձել Bugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ը Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինել Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը ՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմով Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ավստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին 

«Հրապարակ». Իշխանափոխությունը հետաձգվում է

Հայկական Մամուլ

Ղարաբաղաադրբեջանական շփման գծում վերջին օրերի սրացումները հայրենիքի պաշտպանության ոգով են բորբոքել ոչ միայն իրական նվիրյալներին, այլեւ կեղծ հայրենասերներին, հայրենիքի հանդեպ իրենց պարտքը մամաների փեշերի տակ, այս ու այն բուհերի ասպիրանտուրաների թաքստոցներում կատարած երիտասարդությանը, իշխանավորներին, ովքեր սեփական բիզնես-ծրագրերից ու շահերից ելնելով՝ հայրենիքը թալանելով ու դատարկելով են զբաղված: Արտաքին մարտահրավերները վերջիններիս շահերից են բխում: Քանի որ սա այն իրավիճակն է, երբ պետք է միասնական լինեն բոլորը՝ անկախ քաղաքական հայացքներից եւ հայրենիքի նկատմամբ արտաքին ու ներքին դիվերսիաներից՝ կոռուպցիա, թալան եւ այլն: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

Մինչդեռ ոչ իշխանականները ծրագրել էին իրավիճակը թեժացնել աշնանը, իրենց ամառային հանգիստը վայելելուց հետո: Հիմա, թեեւ իշխանափոխության ճակատագիրը մշուշվել է, սակայն ամառային հանգստի վրա այնքան էլ բացասաբար չի անդրադարձել, քաղաքական գործիչները շարունակում են անհասանելի մնալ ինչպես իշխանական, այնպես էլ ոչ իշխանական դաշտից: Թերեւս այս միասնականության պատճառով երկու կողմի ասելիքը նույնն է, եւ կարիք չկա խաթարել «վաստակած» հանգիստը:

Օրինակ, սոցիալական հույժ կարեւոր խնդրի՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարն այդպես էլ միս ու արյուն չստացավ, դրանով զբաղվում է ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, ով երեկ դարձյալ անհասանելի էր:

Գործն իր ուսերին է առել «Ոչ թալանին» նախաձեռնությունը: Օգոստոսի 1-ին այս նախաձեռնությունը փոքրաքանակ ակցիա է արել, որին քաղաքական ուժերի առանցքային դեմքերից մասնակցել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիմա ստորագրահավաք է ընթանում, իսկ մյուս կողմից էլ բարձր սակագինն արդեն ուժի մեջ է: Այս տեմպերով ինչ ընթացք կստանա իշխանափոխության ծրագիրը, կշարունակվե՞ն իշխանության նկատմամբ ճնշումները, թե՞ կհամախմբվեն իշխանության շուրջ՝ ընդդեմ արտաքին սրացումների: Իշխանական դիվերսիայի դեմ կռվող խմբակցություններից մեր զանգերին արձագանքեց միայն ժառանգական Ռուբիկ Հակոբյանը, ով հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ: Նույն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով իշխանափոխության գործում ընդգրկված չէ, այս պահին կարեւորեց միայն միասնականությունը:

«Պետք է լինենք միասնական, քանի որ աշխարհը միասնական ուժի հետ է հաշվի նստում: Պետք է նպաստել բանակի հզորացմանը ու զինվորին սատար կանգնել, ցանկացած քաղաքացի իր աշխատանքով պիտի նպաստի միայն դրան: Չկա քառյակ, չկա ընդդիմություն ու իշխանություն, հիմա բոլոր ուժերը պիտի համախմբվեն, հանրային ու քաղաքական սեկտորի ներկայացուցիչները: Դա է կարեւորը:

Շատ վատ է, որ մենք ժողովրդավար երկիր չենք, մեր տնտեսությունը փայլուն վիճակում չի, Ամերիկայի նման տնտեսական պոտենցիալ չունենք, բայց ամեն օր պիտի ձգտենք այդ երկիրն ստեղծել եւ այսօրվա դրությամբ պիտի աշխարհին ապացուցենք, որ միասնական ենք»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւս այս պահին կարեւորում է միասնականությունն ու զինվորին սատար կանգնելը:

ԲՀԿ քաղխորհրդի անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը դժվարացավ կոնկրետ նշել, թե արտաքին զարգացումները ներքին քաղաքականության վրա ինչպես են անդրադառնալու. «Քաղաքական ուժերի եւ երկրի կտրվածքով բոլոր կնճռոտ երեւույթներին ավելի ցցուն են դառնում, երբ իրավիճակը սրվում է: Ես մտածում եմ, որ այս ակտիվացումները՝ Ադրբեջանի, ինքնըստինքյան դրանք շատ վատ բաներ են, բայց, բոլոր դեպքերում, ոչ թե պայմանավորված է Ադրբեջանի ցանկությամբ, այլ գերհզոր երկրների ծրագրերով, որոնք դեռ չբացահայտված ձեւով մեսիջներ են ուղարկում կողմեր, եւ, դրանով պայմանավորված, ամենատարբեր ուժեր, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում, ակտիվանում են»:

Շարունակությունը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ
Ամենադիտված