Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 4-5-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում այրվել է 400 քմ, Բջնի գյուղում՝ 1000 քմ, Աբովյան քաղաքի Օգոստոսի 23 փողոցում՝ 100 քմ, Տավուշի մարզի Դովեղ գյուղում՝ 15 հա, Իջևան քաղաքի ՊՆ թիվ № հրաձգարանում՝ 5 հա, Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (27-րդ կմ)՝ 2 հա, Արամուս-Ձորաղբյուր ավտո¬ճանա¬պարհին՝ 1500 քմ խոտածածկ տարածք:
Երևանի Հրազդանի կիրճում՝ «Գետափ» ռեստո¬րանային համալիրի մոտակայքում, այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել