«Օրինակ վերցրեք Մյուլերից և Ռիբերիից, այլ ոչ թե Մեսսիից և Ռոնալդուից». Անրի
Սպորտ
Լոնդոնի «Արսնեալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին, ով այժմ հանդես է գալիս «Նյու Յուրք Ռեդ Բուլզում» հայտարարել են, որ օրինակ պետք է ծառայեն Ֆրանկ Ռիբերին և Թոմաս Մյուլերը: Ֆուտբոլիստը նաև կոչ է արել օրինակ չվերցնել Ռոնալդուից և Մեսսիից:
«Հնարքների տիրապետելը ֆուտբոլ չէ: Ֆուտբոլը այն է, ինչը ցուցադրում է Մյուլերը: Եթե ես հիմա տղա ունենայի, ապա կասեի նրան օրինակ վերցնել Մյուլերից և Ռիբերիիից: Ռոնալդուն և Մեսսին պարզապես կամակոր են: Մի փորձեք նմանակել նրանց: Մարդիկ չեն խոսում այն մասին, թե ինչ արեց Մյուլերը Աշխարհի առաջնությունում: Նա ճիշտ է խաղում, ճիշտ պաշտպանվում է, գրոհում է և վերահսկում է գնդակը»,- Անրիի խոսքերը մեջբերում է goal.com-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ