Սերժ Սարգսյանը Բելգիայում Հայաստանի դեսպանին ազատել է պաշտոնից և ուրիշին նշանակել
Արտաքին Քաղաքական
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ա. Ադոնցին Բելգիայի թագավորությունում և Լյուքսեմբուրգի մեծ դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի և Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից ազատելու մասին, հրամանագրում մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով' ո ր ո շ ու մ եմ.
Ավետ ԱԴՈՆՑԻՆ ազատել Բելգիայի Թագավորությունում և, համատեղության կարգով, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից»:
Մեկ այլ հրամանագրով Նախագահը Թաթուլ Մարգարյանին նշանակել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը' Բրյուսել).
Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը' Բրյուսել):


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)