Չավին հայտարարեց Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Չավին որոշել է լքել ազգային ընտրանին: Այդ մասին 34-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Որոշել եմ ավարտել կարիերաս ազգային հավաքականում: Շնորհակալ եմ բորորին այս տարիների համար: Դա հիանալի ժամանակ էր», – նշել է Չավին:
Ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 132 խաղի և հեղինակել 13 գոլ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի կազմում Չավին հաղթել է Եվրոպայի երկու առաջնություններում (2008, 2012) և մեկ անգամ էլ դարձել է աշխարհի չեմպիոն (2010):


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ