«Ժողովուրդ». «Դադարեցնել Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը»
Հայկական Մամուլ
ԱԺ վեց խմբակցությունները երեկ համատեղ հայտարարություն են ընդունել՝ վերջին օրերին սահմանին զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ: Խորհրդարանական ուժերը ՀՀ բանակին եւ զինվորներին սատարելու հարցում միասնականություն հայտնելուց բացի, կոչ են արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին գործնական քայլեր ձեռնարկել դիպուկահարներին հեռացնելու, վերջին միջադեպերի քննության եւ ժողովուրդների միջեւ ատելություն սերմանող քայլերը բացառելու ուղղությամբ:
Բացի այդ, նրանք միջազգային հանրությանը կոչ են արել հրաժարվել կողմերի միջեւ հավասարություն դնող մոտեցումից եւ դատապարտել Ադրբեջանի վերջին գործողությունները: Ուշագրավը, սակայն, հայտարարության հետեւյալ հատվածն է. «Դադարեցնել ռազմական արկածախնդրության հակված Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը»:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել