Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 5-6-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Ներքին Չարբախի 9-րդ փողոցում այրվել է 200 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Դիմիտրով գյուղի Հոկտեմբեր փողոցում' տան բակում՝ 1000 քմ, Սյունիքի մարզի Ագարակ գյուղում՝ 2.5 հա, Վայոց ձորի մարզի Գնիշիկ, Ագարակաձոր, Ազատեկ և Խնձորուտ գյուղերի միջանկյալ տարածքում ՝ 5 հա,Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում 30 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել