Ութ ամսվա ընթացքում բանակում արձանագրվել է ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում մահվան մեկ դեպք
Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարարությունը տարին հայտարարել է փողոցային բարքերի դեմ պայքարի ժամանակահատված ու մեխանիզմներ մշակել զորամասերում փողոցային բարքերին վերջ տալու և բանակից հասարակություն հայրենասեր, կիրթ ու դաստիարակված երիտասարդներ վերադարձնելու համար: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշում է, որ 8 ամսվա ընթացքում գերատեսչությունն արձանագրել է հաջողություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Օհանյանը դա համարում է միասնական հաղթանակ, քանի որ հասարակությունն իր բոլոր կառույցներով լուրջ ներդրում ունի բանակի ձեռքբերումների և գրանցած հաջողությունների մեջ:
Օհանյանի խոսքով, այս առնչությամբ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում արձանագրվել է դիտավորությամբ պատճառված մեկ մահվան դեպք: «Հասել ենք ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում կորուստների բացառման»,- ասաց Սեյրան Օհանյանը' հավելելով, որ կանգ չեն առնելու և շարունակելու են աշխատել ձեռքբերումների ուղղությամբ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից