15-ամյա աղջիկը գտնվել է
Հասարակություն
Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 25-ին` ժամը 23.00-ի սահմաններում, 1999 թ. ծնված Նարինե Կիրակոսյանը տնից դուրս էր եկել և անհայտ կորել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` օգոստոսի 5-ին` ժամը 21.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչի եկեղեցու հարակից տարածքից Ն. Կիրակոսյանը հայտնաբերվել է և տեղափոխվել ոստիկանության Արարատի բաժին:
Անհայտ կորելու հանգամանքները պարզվում է:
Ն. Կիրակոսյանը հանձնվել է ծնողների հսկողությանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան