Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան (տեսանյութ) Օգոստոսի վերջին սպասվում են անսպասելի շրջադարձեր անձնական կյանքում. 5 կենդանակերպի նշաններ, որոնք հատկապես բախտավոր կլինեն Բժիշկը զգուշացրել է կաթնամթերքի վտանգների մասին հակաբիոտիկներ ընդունելիս Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Մարդկանց և ձկների ուղեղում հայտնաբերվել է տարածված հին մեխանիզմ։ Բժիշկը անվանել է սրտի առողջության համար իդեալական արյան ճնշման մակարդակները Հայտնաբերվել են բջիջներ, որոնք տարիքի հետ որովայնի ճարպի ավելացման պատճառ են դառնում Գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ հատկապես քաղցած և քնկոտ զգում դեպրեսիայի ժամանակ Բերանի խոռոչի մանրէները կարող են նպաստել սրտի փականների կարծրացմանը Անհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր Ավտովթար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին 

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները

Արցախ

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի պատասխանները News.Am լրատվական կայքի հարցերին

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք այն իրավիճակը, որը ստեղծվել է շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով։

Պատասխան. Հուլիսի վերջին - օգոստոսի սկզբին ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են մի շարք դիվերսիոն գործողություններ և ներթափանցման փորձեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) տարածք, որոնք արդյունավետ կերպով կանխվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից։

Ադրբեջանի նոր արկածախնդրությունը, որը հանգեցրել է զգալի մարդկային զոհերի և դարձել հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճի պատճառ, առաջին հերթին ուղղված է ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերի խաթարմանը։

ԼՂՀ իշխանությունները բազմիցս հրավիրել էին միջնորդների և միջազգային հանրության՝ ընդհանրապես, ուշադրությունն իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի չդադարող փորձերի և դրանց կասեցման նպատակով գործնական և արդյունավետ միջոցների կիրառման անհրաժեշտության վրա։

Ցավոք, հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ միջազգային հանրության համարժեք գնահատականի և վճռական ու հասցեական դատապարտման բացակայությունը շարունակում է ադրբեջանական կողմի մոտ առաջացնել ամենաթողության և անպատժելիության թյուր զգացում, ինչը՝ բանակցային գործընթացի և հակամարտության իրողություններից բոլորովին կտրված լինելու ֆոնին, հանգեցնում է միայն լարվածության խորացմանը և իրավիճակի վատթարացմանը։

ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության ներկայիս կտրուկ աճը դարձավ Ադրբեջանի կողմից վերջին ամիսներին տեղի ունեցող հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների և սադրանքների գագաթնակետ։

Հարց. Ինչպիսի՞ միջոցներ է անհրաժեշտ կիրառել շփման գծում լարվածությունը թուլացնելու և կայունություն ապահովելու համար։

Պատասխան. Ղարաբաղյան կողմն այսուհետ ևս շարունակելու է կասեցնել Ադրբեջանի ցանկացած փորձ՝ ապակայունացնելու իրավիճակն առաջնագծում և բարձրացնելու լարվածության մակարդակը հակամարտության գոտում։

Միաժամանակ, հավատարիմ լինելով բացառապես խաղաղ միջոցներով հակամարտության կարգավորմանը, կարծում ենք, թե վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ անհրաժեշտ է ակտիվացնել լարվածության թուլացման, վստահության և անվտանգության ամրապնդման անհապաղ միջոցների մշակմանն ու կիրառմանն ուղղված ջանքերը։

ԼՂՀ֊ն հետևողականորեն հանդես է գալիս ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացմանը և կայունության ու կանխատեսելիության ապահովմանն ուղղված նախաձեռնություններով, որոնք վերջին անգամ ամբողջացված ներկայացվել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության 2014 թ. Մայիսի 12-ի այտարարությունում։

Համոզված ենք, որ նշված միջոցների անհապաղ կիրառումը, ինչպես նաև միջադեպերի հետաքննության արդյունավետ մեխանիզմի մշակումը, թույլ կտան կայունացնել իրավիճակը և արագ կարգավորել շփման գծում հնարավոր միջադեպերն ապագայում։

ԼՂՀ֊ն, իր հերթին, պատրաստ է շահագրգիռ միջազգային հանրությանը ներկայացնել մանրամասն տեղեկատվություն՝ շփման գծում վերջին միջադեպերի մասին և իր ներդրումն ունենալ հրադադարի ռեժիմի ամրապնդման ու ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ապահովելու գործում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան (տեսանյութ) Օգոստոսի վերջին սպասվում են անսպասելի շրջադարձեր անձնական կյանքում. 5 կենդանակերպի նշաններ, որոնք հատկապես բախտավոր կլինեն Բժիշկը զգուշացրել է կաթնամթերքի վտանգների մասին հակաբիոտիկներ ընդունելիս Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Մարդկանց և ձկների ուղեղում հայտնաբերվել է տարածված հին մեխանիզմ։Բժիշկը անվանել է սրտի առողջության համար իդեալական արյան ճնշման մակարդակներըՀայտնաբերվել են բջիջներ, որոնք տարիքի հետ որովայնի ճարպի ավելացման պատճառ են դառնումԳիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ հատկապես քաղցած և քնկոտ զգում դեպրեսիայի ժամանակԲերանի խոռոչի մանրէները կարող են նպաստել սրտի փականների կարծրացմանըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր Ավտովթար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին ԱՄՆ դատարանը անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիներին ներգաղթի վիզաներ տրամադրելու արգելքը ԱՄՆ Գերագույն դատարանը հավանություն է տվել Սպիտակ տանը պարասրահի կառուցմանըԵրևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. ՄանրամասներԲժիշկը նշել է գլխուղեղի ուռուցքի անսովոր ախտանիշը5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումՄանկական հագուստի չափազանց բաց դիզայնը բուռն քննարկումների պատճառ է դարձելՓաշինյանը կադրեր է զոհաբերում՝ սեփական պատասխանատվությունից ազատվելու համար․ ԱբրահամյանԵՄ-ին կոչ են արել համաձայնեցնել Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում դիրքորոշումներըՀետապնդումն ավարտվեց ողբերգությամբ․ 7 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, զոհվել են ոստիկանական մեքենայի հետ «Volkswagen»-ի բախման հետևանքով ԱՄՆ-ում գրեթե 1 մլն GM ավտոմեքենա ստուգվում է շարժիչի խափանման վտանգի պատճառով Կինը ավտոբուսում անծանոթի հպումից հետո քիմիական այրվածք է ստացելՉինաստանի «ռոբոտների օլիմպիական խաղերը». ինչպես են ռոբոտները սովորել վազել ու կատարել մարդու աշխատանքը«4-րդ հանրապետության» գաղափարը Արմեն Սարգսյանինն է․ պատմությունը ուզում են սկսել կապիտուլյացիայից (տեսանյութ) Պուտինը Ուկրաինայի՝ հակամարտության կարգավորման առաջարկներն «էկզոտիկ և անընդունելի» է անվանելՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մեծամորի ԱԷԿ-ի հնարավոր փակման մասին տեղեկություններինՈւժգին քամին առանց էլեկտրականության է թողել մոտ 8600 տնային տնտեսության Վրաստանի ոստիկանությունը միգրանտների վերահսկողության նոր լիազորություններ է ստացել Եվրոպան դժգոհ է Իսրայելի` Երուսաղեմից արևելք բնակավայրերի ընդլայնման ծրագրերիցԱմուսնալուծությունից հետո Մենչի աղջիկը վաճառքի է հանել իր հարսանեկան զգեստը «Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է պարզեցնել մայրական կապիտալի ստացման և օգտագործման կարգըՆեթանյահուն վաղ թե ուշ պատասխանատվության կենթարկվի. Թուրքիայի խորհրդարանՆման սրիկաների համար ներում չկա. ՄեդվեդևՂազախստանում բացատրել են՝ ինչու են փոխել ՍահմանադրությունըԵվրոպական գազի պահեստավորման ծավալները ռեկորդային ցածր ենԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 23-ի աստղագուշակ ԱՄՆ-ը լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփՀարյուրավոր մարդկանց են տարհանել կայծակի հարվածից բռնկված հրդեհի պատճառով. ԻսպանիաԶախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Իրանը պատրաստ չէ «լավ գործարք» կնքելու. ԹրամփՊՆ-ն հերքել է Ճամբարակի դեպքի աղմկահարույց լուրերը. Ժամանակն ավարտվում է․ ՌԴ-ն՝ Զելենսկուն (տեսանյութ)Թրամփը բացատրել է` ինչ պայմաններում կարող են իրեն իմպիչմենտի ենթարկելՈստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Թրամփը մերժում է այն ենթադրությունները, թե ԱՄՆ ռազմական հնարավորությունները թույլ են«Մեծամորի ատոմակայանի դեմ արշավը պառակտիչ նպատակ ունի»․ ԶախարովաՌուսաստանում հինգ տարում ավելի քան 230 նավ է կառուցվելՖին քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինային աջակցության մեծացման դեպքում Ռուսաստանի կոշտ պատասխանի մասինԹրամփը հայտնել է` ինչն իրեն կուրախացնի
Ամենադիտված