ՀՀ նախագահը Մարտական ծառայության մեդալով հետմահու պարգևատրել է սերժանտ Արամ Գրիգորյանին
Հասարակություն
ՀՀ նախագահը Մարտական ծառայության մեդալով հետմահու պարգևատրել է սերժանտ Արամ Գրիգորյանին:
Հրամանագրում մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար զորամասի ավագ սերժանտ, պայմանագրային զինծառայող Արամ Մկրտիչի Գրիգորյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:
Օգոստոսի 4-ին հակառակորդի դիպուկահար կրակոցից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կրտսեր սերժանտ Արամ Մկրտիչի Գրիգորյանը` ծնված 1971թ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան