Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Գազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը Շուտ պետք է հարցին լուծում տալ, որ մեծ կորուստներ չունենանք. «Մուլտի տաբակ»–ի աշխատակից (տեսանյութ) Էս մարդիկ օրվա հացի խնդիրը ո՞նց լուծեն, չի վճարվում աշխատավարձ, էս տիպի վերաբերմո՞ւնք (տեսանյութ) Ողորմություն չենք խնդրում. էդ սելֆի անող վարչապետը չի՞ մտածում, որ մարդկանց անգործ է թողել.աշխատակից (տեսանյութ) Տան վարձ ենք տալիս, ուսման, որտեղի՞ց տանք, մեզ չեն ընդունում ուրիշ տեղ աշխատանքի (տեսանյութ) Սոված, ծարավ է ժողովուրդը, բացե՛ք գործարանը, քաղաքականությունից ժողովուրդը չպիտի տուժի (տեսանյութ) Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու Սա պարզապես քրեական հետապնդում չէ, այլ հաշվեհարդար է․ Էլինար Վարդանյան 

Պատգամավորները լիահույս են, որ նախագահների հանդիպումից հետո շփման գծում իրավիճակը կմեղմանա

Քաղաքական

Հայ պատգամավորները դրական են գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում առաջիկայում կայանալիք հանդիպման հանգամանքը և հույս ունեն, որ այն կնպաստի շփման գծում իրավիճակի մեղմացմանը: Հայաստանի խորհրդարանը ներկայացնող քաղաքական ուժերի ներկայացուցիչները փաստում են, որ նման հանդիպումներից հետո միշտ իրավիճակը որոշակիորեն մեղմանում է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հույս հայտնեց, որ Իլհամ Ալիևը կհետևի միջազգային հորդորներին և ըմբռնողական մոտեցում կցուցաբերի, որպեսզի հնարավոր լինի հանդարտեցնել իրավիճակը: «Նախագահների մակարդակով ցանկացած հանդիպում ողջունելի է, և ես ակնկալում եմ, որ հերթական հանդիպման ընթացքում կլինեն պայմանավորվածություններ, որոնք կտանեն դեպի խաղաղ բանակցություններ»,- նշեց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց' կայացած փաստ է այն, որ Հայաստանը վերջին իրադարձություններից հետո ավելի ուժեղ դիրքերից է ներկայանում հանդիպմանը: «Բնականաբար, նրանց հաշվարկների մեջ չէր մտնում, որ իրենց իսկ կազմակերպած դիվերսիոն գործողություններից հետո այդքան կորուստներ կունենան: Եվ մենք, բնականաբար, ինչպես մնացած դեպքերում, այնպես էլ հիմա ավելի ուժեղ դիրքերից ենք մոտենում հանդիպմանը»,- ընդգծեց պատգամավորը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ողջունում է առաջիկայում կայանալիք հանդիպումը՝ ընդծելով, որ նման հանդիպումները որոշակիորեն մեղմացնում են իրավիճակը: «Սակայն չեմ կարծում, որ հանդիպման ընթացքում լուրջ օրակարգ ձևավորվի, կամ ինչ-որ լուրջ որոշումներ կկայացվեն: Հավանաբար, կլինեն քննարկումներ այն մասին, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, պետք է անհանդուրժողականության դրսևորումները նվազեցնել և նման բնույթի հարցեր»,- նշեց Հակոբյանը:

Պատգամավորը կարծում է, որ վերջին իրադարձություններից հետո Ադրբեջանն ավելի թույլ վիճակում կներկայանա հանդիպմանը, քան Հայաստանը՝ ընդգծելով, որ անկախ ձևակերպումներից, բոլորին էլ հայտնի է, որ նախահարձակ լինողը ադրբեջանական կողմն է: «Ադրբեջանի նախագահն էլ պահը բաց չի թողնում հոխորտալու, որ ստատուս-քվոն պետք է փոխել: Սա, կարծում եմ, բոլորն էլ գիտակցում են, և վերջին դեպքերի ֆոնի վրա մեր դիրքերն ավելի ամուր են»,- նշեց Հակոբյանը:

Պատգամավորը նաև հույս հայտնեց, որ հանդիպումից հետո շփման գծում առկա լարված իրավիճակը կմեղմանա: Նա նաև ընդգծեց, որ լարվածությունը կարող է մեղմանալ, սակայն վերանալ չի կարող, քանի որ Ադրբեջանը սովորաբար բանակցությունների ժամանակ տված խոստումները հետագայում խախտում է:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հույս հայտնեց, որ բանակցությունների արդյունքում կարևոր պայմանավորվածություններ ձեռք կբերվեն: «Ցանկանում եմ հուսալ, որ Ալիևը հանդիպման ընթացքում իրեն ուղղված հորդորները կլսի և հետ կկանգնի անօրինական, սեփական ստորագրությամբ իր վրա վերցրած համաձայնագրերին հակասող, անմարդկային գործելաոճից»,- նշեց նա:

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի ագրեսիան կարող է կապ ունենալ նախագահների սպասվող հանդիպման հետ, քանի որ Ադրբեջանը կարևոր հանդիպումներից և բանակցություններից առաջ միշտ սրել է իրավիճակը շփման գծում: «Այս թեմայի մասին խոսելիս միշտ հույս եմ հայտնել, որ գոնե Ադրբեջանի ժողովուրդը կարող է լսել անկողմնակալ միջազգային հանրության հորդորները և իր իշխանությանը հանդիմանել, որ Ալիևն իր իշխանությունը պահելու համար այլ եղանակ չգտնելով՝ փորձում է դա անել Հայաստանի դեմ ագրեսիայի դրսևորումներով, որով ուզում է վերականգնել ժողովրդի հավատն իշխանության նկատմամբ»,- եզրափակեց պատգամավորը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնպես ողջունում է սպասվող հանդիպումը և ընդգծում, որ նման հանդիպումները միշտ էլ դրական կարելի է գնահատել, քանի որ դրանք բանակցային խաղաղ գործընթացի մի մասն են: Պատգամավորն ակնկալում է, որ հանդիպումն արդյունավետ ելք կունենա կլինի և հնարավոր կլինի գոնե հասնել շփման գծում ներկայիս լարվածության թուլացմանը:

Բիշարյանը համաձայն է տեսակետի հետ, որ Հայաստանն ավելի ամուր և բարձր դիրքից է մոտենում առաջիկա հանդիպմանը: Պատգամավորի խոսքով, Հայաստանը ոչ միայն առաջիկա, այլ նախագահների մակարդակով բոլոր հանդիպումներին է ներկայացել ավելի ամուր դիրքերից և միշտ էլ այդպես է լինելու:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիբանան-Իսրայել բանակցությունները վերսկսվել ենՈղբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ»Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժԾովախեցգետին ուտելուց հետո կինը կորցրել է ազդրի և հետույքի մի մասըՎահագն Խաչատուրյանը Մակրոնին շնորհակալություն է հայտնել Հայաստանի աջակցման համարՈւկրաինայում ընթացող հակամարտության մեջ ռոբոտներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում«Ձեր տղաներին մեծ բարև փոխանցեք». Պուտին Bloomberg․ OpenAI-ն Apple-ից ներգրավել է ավելի քան 400 աշխատակցիԻտալիան հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» զորավարժություններինԱնգլիական մամուլը կասկածի տակ է դրել Անգլիա-Արգենտինա կիսաեզրափակչի մրցավարի նշանակումըՕմանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վերանայելու անհրաժեշտության մասինAl Monitor. Իրաքը պլանավորում է Սիրիայի միջոցով նավթի արտահանման համաձայնագիր ստորագրելՈ՞վ կնվաճի աշխարհի առաջնության գավաթը․ կիսաեզրափակիչի մասնակիցների գնահատականներըAl-Monitor. Իրաքի վարչապետը պլանավորում է հանդիպել Ռուբիոյի և Հեգսեթի հետԳազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին Մասնագետը նշել է ցերեկային քնի լավագույն ժամերըԴավիթ Ղազինյանի գործով նախաքննությունը մոտենում է ավարտին․ «Արմլուր»Կրեմլը հայտարարել է Ադրբեջանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման մտադրության մասինՀայաստանում ծնելիությունը շարունակում է նվազել․ Արսեն Թորոսյանը մտահոգիչ տվյալներ է ներկայացրելԼյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանըՌադան քվեարկեց Ուկրաինայում զորահավաքը երկարաձգելու օգտինՄհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանըReuters․ ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածներին աջակցում է ամերիկացիների գրեթե կեսըՇուտ պետք է հարցին լուծում տալ, որ մեծ կորուստներ չունենանք. «Մուլտի տաբակ»–ի աշխատակից (տեսանյութ) Էս մարդիկ օրվա հացի խնդիրը ո՞նց լուծեն, չի վճարվում աշխատավարձ, էս տիպի վերաբերմո՞ւնք (տեսանյութ) Ողորմություն չենք խնդրում. էդ սելֆի անող վարչապետը չի՞ մտածում, որ մարդկանց անգործ է թողել.աշխատակից (տեսանյութ) Տան վարձ ենք տալիս, ուսման, որտեղի՞ց տանք, մեզ չեն ընդունում ուրիշ տեղ աշխատանքի (տեսանյութ) Bloomberg․ Եվրոպայում գաղտնի քննարկել են ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական բախման սցենարըՍոված, ծարավ է ժողովուրդը, բացե՛ք գործարանը, քաղաքականությունից ժողովուրդը չպիտի տուժի (տեսանյութ)Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել էԲԸՏՄ-ն խստացված վերահսկողության արդյունքում 45 խախտում է արձանագրել․ նշանակվել է 3,15 մլն դրամ տուգանքՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողություններըՄյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելուՍա պարզապես քրեական հետապնդում չէ, այլ հաշվեհարդար է․ Էլինար Վարդանյան «ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՀՀ-ում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի. Սերգեյ Սարգսյան (տեսանյութ)Թե ՀՀ-ի, թե Ադրբեջանի քաղբանտակյալները խաղաղության բանտարկյալներ են. Իշխանյան (տեսանյութ)Փաշինյանի բառապաշարը նման է բոլշևիկների բառապաշարին, ՀՀ ժողովուրդն անպաշտպան է մնացել (տեսանյութ)Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Չեխիայի վարչապետը կոչ է արել ստեղծել միասնական հակաօդային պաշտպանության համակարգ Եվրամիության համարՀայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար Չիկագո ԲուլսումԾառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը հաշվեհարդար է, որը մեկ անձի հրահանգով է իրականացվում (տեսանյութ) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմինՔաղաքացիական հասարակության կառույցների գերագույն մասը այլևս անգոյություն են ցուցաբերում. Աղաջանյան (տեսանյութ) Նիդեռլանդները կմասնակցի Ուկրաինայի հետ համատեղ զորավարժություններիՀՀ-ում նիկոլական բռնաճնշումներ են, ֆիզիկական հաշվեհարդարներ․ Մկրտչյան (տեսանյութ) ՀՀ-ում գործ ունենք ներքին ռասիզմի հետ, դրա տարածումն այսօր բավականին մեծ է. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) ԵՄ-ն սկսել է բանակցություններ Ուկրաինայի՝ վեց բանակցային խմբերից երկրորդին միանալու վերաբերյալԺամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում․ Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքըԱյս իշխանությունը չի կարող սահմանադրական փոփոխությունների նման ճակատագրական հարցեր լուծել. Դանիելյան (տեսանյութ)
Ամենադիտված