Լուիս Էնրիկեն և Բրավոն մեկնաբանել են «Բարսայի» պարտությունը (տեսանյութ)
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադառնալով «Նապոլիի» հետ ընկերական խաղին մեկնաբանել է թիմի նոր դարպասապահ Կլաուդիո Բրավոյի խաղը:
«Նա ոչ մի հիմարություն չի արել: Հիանալի սեյվ կատարեց և լավ էր խաղում ոտքերով: Մենք ոչինչ չենք վերլուծելու բացառությամբ այն փաստի, որ եթե հարձակվողները իրացնեին իրենց պահերը, ապա մենք չէինք խոսի այդ դրվագի մասին»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Նշենք, որ ավելի վաղ Բրավոն հայտարարեց, որ բաց թողած գոլը իր մեղավորությունն է:
«Բաց թողած գոլը իմ մեղավորությունն է: Ես դեռ քիչ եմ մարզվել, սակայն դա արդարացում չէ»,- նշել էր ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ կատալոնացիները ընկերական խաղում պարտվել են նվազագույն 0:1 հաշվով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան