Բոսնիայում եւ Սերբիայում տեղատարափ անձրեւների պատճառով հեղեղում է սկսվել
Հասարակություն
Տեղատարափ անձրեւները հեղեղում են առաջացրել Սերբիայի արեւմուտքում եւ Բոսնիայում եւ Հերցեգովինայում:
Բանյա Լուկայում՝ Բոսնիայի եւ Հերցեգովինայի կազմում Սերբական Հանրապետության մայրաքաղաքում, արտակարգ դրություն է հայտարարվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ջրով են լցվել հարյուրավոր տներ, կատարվում Է բնակիչների տարահանում, կան Էլեկտրամատակարարման ընդհատումներ: Գրանցվել են սողանքներ, կանգնեցվել է գնացքների երթեւեկությունը Սարաեւո - Զագրեբ երթուղով:
Անձրեւի եւ գետերի վարարման պատճառով քանդել են մի քանի տասնյակ կամուրջներ եւ ավտոմոբիլային ճանապարհների հատվածներ: Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ անձրեւները կշարունակվեն մինչեւ շաբաթվա վերջը:
Վերջին 120 տարվա ընթացքում ամենասաստիկ հեղեղման հետեւանքով, որ տեղի Է ունեցել 2014 թվականի մայիսին, Սերբիայում եւ Բոսնիայում զոհվել Է մի քանի տասնյակ մարդ: Սերբիայի ավելի քան 30 հազար բնակիչներ տարահանվել են, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան