Վիգեն Սարգսյանը Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպաններին է ներկայացրել սահմանային իրավիճակը
Հասարակություն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելն օգոստոսի 7-ին հանդիպում են ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ:
Դեսպաններն իրենց ցավակցությունն են հայտնել վերջին օրերին Լեռն ային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է ներկայիս իրադրությունը:
Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները զսպվածության ու լարվածության լիցքաթափման կոչ են արել կողմերին' հորդորելով խստորեն հարգել հրադադարի պայմանագիրը: Դեսպանները հույս են հայտնել, որ Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպումները կնպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան