Հայաստանը կխուսափի ուկրաինական ավիափոխադրողների նկատմամբ Ռուսաստանի կիրառած պատժամիջոցներից
Հայաստան
Ուկրաինական ավիացիայի նկատմամբ Ռուսաստանի պատժամիջոցները չեն ազդի դեպի Հայաստան չվերթների վրա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չարչինյանը: «Ուկրաինական ավիափոխադրողի չվերթների փոփոխություն չի սպասվում»,- ասաց նա:
Ուկրաինայից դեպի Հայաստան չվերթներ իրականացնող միակ ավիաընկերությունը' «Ուկրինական միջազգային ավիափոխադրողները» իր չվերթների ուղղությունը փոխել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի տարածքում կործանվեց մալայզիական «Բոինգ-777» ինքնաթիռը: Ներկայում Ուկրաինայից Հայաստան չվերթներն իրականացվում են Ռումինիայի ուղղությամբ' շրջանցելով Ռուսաստանի օդային տարածքը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն օգոստոսի 7-ին ՌԴ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն արգելում է իր երկրի օդային տարածքով ուկրաինական ավիաընկերությունների չվերթները դեպի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա: «Ռուսաստանը դադարեցնում է տարանցիկ չվերթները ՌԴ-ի օդային տարածքով»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից