«Ժողովուրդ». Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությունը կարծես թե միս ու արյուն է ստանում
Հայկական Մամուլ
Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությունը կարծես թե միս ու արյուն է ստանում: ՌԴ կառավարության երեկվա նիստում քննարկվել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը ստորագրելու առաջարկը ՌԴ նախագահին ներկայացնելու հարցը: Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով Արեւմուտքի կողմից անկյուն մղված Ռուսաստանը հիմա փորձելու է ջանք ու եռանդ չխնայել' ԵՏՄ-ն կայացնելու եւ այդպես աշխարհին ցույց տալու, թե ինքն, այնուամենայնիվ, դեռ կարող է թելադրող գործոն լինել:
Բայց այստեղ հատկանշական է մեկ այլ հանգամանք. ՌԴ կառավարությունն այս հարցին անդրադարձել է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հետ հանդիպումների նախաշեմին:
Ինչպես հայտնի է, ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության խոչընդոտներից մեկն էլ ԼՂՀ-ի հետ ՀՀ սահմանին մաքսակետեր տեղադրելու հարցն է, որը պնդում էին ԵՏՄ անդամներից Բելառուսն ու Ղազախստանը:
Շարունակությունը' «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել