Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձել Bugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ը Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինել Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը ՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմով Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ավստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին 

«Հրապարակ». Ադրբեջանական կողմը չի սահմանափակվում զուտ հրադադարի խախտումներով

Հայկական Մամուլ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ կառավարության բարձր ամբիոնից զեկուցել է շփման գծում առկա վիճակի մասին՝ նշելով, որ լարված իրավիճակը դեռեւս պահպանվում է: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

«Ադրբեջանական կողմն իրականացնում է իր ծավալներով եւ բնույթով աննախադեպ ռազմական բնույթի գործողություններ, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումներ եւ խաղաղ բնակավայրերի գնդակոծություններ մեծ տրամաչափի զինատեսակներով, դիվերսիոն-հետախուզական ակտիվ գործողություններ, ինչպես նաեւ շփման գծում եւ թիկունքում զորքերի տեղաշարժեր, տեղեկատվական եւ քարոզչական ակտիվ գործունեություն: Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, օգոստոսի 1-ից սկսած՝ հակառակորդի կողմից հրադադարի խախտման ինտենսիվությունը չի նվազել»: Ըստ զինված ուժերի պատասխանատուի, բացի հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներից, մշտական գնդակոծության տակ են գտնվում սահմանամերձ խաղաղ բնակավայրերը, հիմնականում Տավուշի մարզում:

Նախարարի տեղեկացմամբ, հակառակորդի կողմից իրականացվում են այս ժամանակահատվածում նաեւ այլ գործողություններ. հայտարարվել է ողջ անձնակազմի հավաք, ծառայության ուժեղացված ռեժիմ, մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել են անձնակազմի զինտեխնիկայի տեղաշարժեր գրեթե բոլոր զորամիավորումների պահպանության գոտիների դիմաց, իրականացվում է ավիացիայի՝ ինքնաթիռների եւ ուղղաթիռների ակտիվություն առաջնային գծի երկայնքով, որոշ ստորաբաժանումներ՝ խոցման եւ նաեւ երկրորդ շարակազմի, բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, հրամանատարական կետերի բացազատում, առաջնագծում ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերի թռիչքները, տեղեկատվական եւ քարոզչական միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ապատեղեկատվության տարածումը:

Ինչ վերաբերում է երկու կողմերի կորուստներին, նշել է. «Եթե այսօր համեմատենք, 1/8 եւ 9, այսինքն՝ 8-9 անգամ նրանք ավելի շատ կորուստներ են ստացել: Որոշ սահմանամերձ բնակավայրերում, շրջաններում իրավիճակի սրումը Ադրբեջանի Հանրապետության գյուղի բնակիչների մոտ առաջացրել է խուճապ եւ արտահոսք: Այդ կապակցությամբ սահմանամերձ նորակառույց բնակավայրերում ուժեղացվել է վարչական եւ ոստիկանական ռեժիմը: Նաեւ որոշակի քայլեր են իրականացնում զորահավաքային պլանների ճշգրտման, զգուշացման ուղղությամբ»: Ադրբեջանական կողմը չի սահմանափակվում զուտ հրադադարի խախտումներով եւ իրականացնում է լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստական աշխատանք: Այս ամենը, ըստ նախարարի, նպատակ ունի բանակցային գործընթացի վրա ազդել, համախմբել ներքին լսարանը, վերացնել պարտվածի թերարժեքությունն ու բարձրացնել զինված ուժերի ոգին: «Իրադրության ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի զինված ուժերի գործելակերպը ամբողջովին գտնում ենք, որ հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն եւ տրամաբանությանը:

Շարունակությունը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ
Ամենադիտված