«Հրապարակ». Միկոյանի կիսանդրին կտեղադրվի Մոսկովյան պուրակում՝ ԿԸՀ շենքի դիմաց
Հայկական Մամուլ
Չնայած հասարակական դժգոհություններին, ԽՍՀՄ քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի կիսանդրու տեղադրման մասին որոշումն ամիսներ առաջ հաստատվեց Երեւանի ավագանու կողմից: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Հիշեցնենք՝ դժգոհությունները հիմնականում կապված էին այն բանի հետ, որ 1937 թվականին Միկոյանն առաջարկել է ընդլայնել գնդակահարման ենթակա հայերի ցուցակը: Երեւանի ավագանին, բացառությամբ ,Բարեւ, Երեւանե խմբակցության եւ Հայկ Դեմոյանի, կողմ էր քվեարկել արձանի տեղադրմանը Երեւանում։ Արձանն ունի 2.7 մետր բարձրություն եւ իրենից ներկայացնում է Մոսկվայի Նովոդեւիչյե գերեզմանատանը տեղադրված մահարձանի կրկնօրինակը:
Արձանի ձուլման գործընթացն իր մասնագիտական հսկողության տակ է վերցրել քանդակագործ Գագիկ Ստեփանյանը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից տեղեկացանք, որ Անաստաս Միկոյանի կիսանդրին պատրաստ է։ Այն տեղադրվելու է Մոսկովյան պուրակում՝ ԿԸՀ շենքի դիմաց, տեղադրման ժամկետը դեռ հայտնի չէ։ Քաղաքապետարանից նշեցին, որ ավագանին հավանություն է տվել միայն տեղադրման վայրի համար, իսկ արձանի գեղարվեստական մասի հետ կապված՝ պատասխանատվություն չի կարող կրել, որովհետեւ դա պատճենահանված տարբերակն է։
Շարունակությունը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել