«Հրապարակ». Վերաքննիչ դատարանը վերջակետ դրեց Երեւանի բողոքական եկեղեցու շուրջ ծագած վեճին
Հայկական Մամուլ
Վերաքննիչ դատարանը վերջակետ դրեց Երեւանի բողոքական եկեղեցու շուրջ ծագած վեճին, փաստորեն, արդարացման ակտ կայացնելով վերջինիս հոգեւոր հովիվ Հովհաննես Հալաջյանի վերաբերյալ: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Նրա դեմ ամերիկահայ դոնորներին բողոքել էին մի քանի սիրիահայեր՝ վստահեցնելով, որ վերջինս ամբողջությամբ չի բաժանել իրենց հասանելիք բարեգործական գումարները եւ յուրացրել է դրանց մեծ մասը: Ոստիկանությունը հետաքննություն էր սկսել, բայց եզրակացրել էր, որ հանցակազմ չկա, եւ քրեական գործ չէր հարուցել:
Ամերիկահայ բարերար Մայքլ Յուսուֆյանին սա չէր գոհացրել, եւ նրա ներկայացուցիչն առաջին ատյանի դատարան էր դիմել՝ պահանջելով վերացնել քննիչի որոշումը, ինչը դատարանը բավարարել էր: Վերաքննիչն իր հերթին բեկանել է այս ակտը՝ արդարացնելով հոգեւոր հովվին եւ փրկելով նրա բարի համբավը:
Շարունակությունը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել