Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանը մահացել է. Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջան
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի մահացել է երեկ Ադրբեջանում գերեվարված Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը: Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը:
Ըստ հաղորդագրության՝ նախնական տվյալներով՝ Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Ներկայում Ադրբեջանի ՊՆ դատաբժշկական փորձագիտական և պաթոլոգոանատոմիական կենտրոնի Գյանջայի տարածաշրջանային բաժանմունքի փորձագետները իբր պարզում են հայ գերու մահվան իրական պատճառը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում գերեվարված Չինարիի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը երեկ հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել:
Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան