Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս անգամ սպառնացել է «երկրի երեսից ջնջել Երևանը»
Ադրբեջան
Հիստերիայի մեջ հայտնված Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս անգամ սպառնացել է «երկրի երեսից ջնջել Երևանը»: Պաշտոնական Բաքուն հերթական անգամ չի խուսափում ռազմական հռետորաբանությունից և հակառակ միջազգային հանրության կողմից հնչող սաստող հայտարարությունների՝ շարունակում է մեծացնել երկու երկրների միջև առկա լարվածությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, ադրբեջանական բանակի մարտունակության մասին մշտապես չհիմնավորված հայտարարություններով հանդես եկող ՊՆ-ն սպառնացել է Հայաստանին՝ կապված Մինգեչաուրի ջրամբարի վերաբերյալ ադրբեջանական կողմում տարածված ապատեղեկատվության հետ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ Միգեչաուրի ջրամբարի վերաբերյալ արած հայտարարությանը տալով սեփական մեկնաբանությունը՝ Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է «Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված հրթիռներն օգտագործել Երևանը երկրի երեսից ջնջելու համար»:
Ադրբեջանական կողմում ապատեղեկատվության պատճառ է դարձել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությունը, որում վերջինս համոզմունք էր հայտնել այն բանի վերաբերյալ, որ Ադրբեջանը զգուշանում է Մինգեչաուրի ջրամբարի ուղղությամբ հայկական կողմի գործողություններից: Հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերն իսկական խուճապ են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում, որոնք սկսել էին գրել, թե իրավիճակի հետագա սրման դեպքում հայկական կողմը պատրաստվում է պայթեցնել Մինգեչաուրի ջրամբարը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան