Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձել Bugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ը Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինել Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը ՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմով Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ավստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին 

«Հրապարակ». ԱԺ խմբակցությունների աննախադեպ «միասնությունը» երկար չտևեց

Հայկական Մամուլ

Սահմանի վիճակի առիթով ԱԺ բոլոր խմբակցությունների աննախադեպ «միասնությունը» երկար չտեւեց: Գրում է «Հրապարակ»-ը:

Ի սկզբանե հնչող տեսակետները, որ իշխանության հետ միասնականանալը նպատակահարմար չէ եւ չի բխում իրենց ընդդիմադիր հռչակածների շահերից, նրանցից ոմանք սվիններով ընդունեցին: Մինչդեռ ի սկզբանե պարզ էր, որ, անկախ հանգամանքներից, նման միասնականությունն ընկալելի չէր, քանի որ ստեղծված իրավիճակը իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքն է եւ բխում էր իշխանության շահերից ու համապատասխանաբար օգտագործվում նրա կողմից: Կանխատեսումներ կային, որ ընդդիմադիրներին կրկին հիասթափություն է սպասվում: Կանխատեսումը չուշացավ:
Նախ հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ԱԺ խմբակցությունների հետ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ ԱԺ բոլոր խմբակցությունները քննարկեցին շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակումների հետեւանքով ստեղծված լարված իրավիճակը եւ հանդես եկան հայոց բանակին եւ զինվորներին սատարող միասնական հայտարարությամբ, ինչպես նաեւ որոշվեց խմբակցությունների ղեկավարների համատեղ այց կազմակերպել ճակատ եւ հանդիպել սահմանին կանգնած զինվորների եւ հրամանատարական կազմի հետ: Հայաստանի քաղաքական ուժերի միջեւ կայացած այս աննախադեպ համաձայնության նպատակը, ըստ կողմերի, «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար վտանգի պահին բանակի շուրջ բոլոր քաղաքական ուժերի համախմբվածության ցուցադրումն է ագրեսորին»: Օգոստոսի 5-ին տարածվեց 6 խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարությունը, բայց նույնքան սահուն ավարտ չունեցավ պայմանավորվածության ողջ ծրագիրը:

Երեկ հայտնի դարձավ, որ, «ի փոփոխություն ձեռք բերված պայմանավորվածության, տեղի կունենա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը դեպի շփման գիծ, եւ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հրավիրվում են մաս կազմել նրա պատվիրակությանը»: «Թվում էր, թե նույնքան անշեղորեն կիրականացվի նաեւ դեպի շփման գիծ կատարվելիք այցերի մասին ձեռք բերված համաձայնությունը, եւ որեւէ քաղաքական ուժ չի փորձի միակողմանիորեն այն խախտել՝ ստորադասելով ազգային շահերը նեղ անձնական կամ նեղ կուսակցական քարոզչական դիվիդենտներ քաղելու էժանագին նպատակին»,- երեկ իշխանության շուստրիությունից անակնկալի եկած, հայտարարեց ՀԱԿ խմբակցությունը՝ ուշքի գալով եւ արձանագրելով. «Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը, տեղեկանալով ԱԺ խմբակցությունների միջեւ օգոստոսի 4-ին ձեռք բերված համաձայնության մասին, որոշել է օգտագործել այն սեփական անձի գովազդման նպատակով, ինչպես նաեւ, կցելով խորհրդարանական պատվիրակությունն իրեն, փոխարինել ազգային շահերի շուրջ համախմբման խորհրդանիշը իշխանության շուրջ համախմբման պատրանքով: Հովիկ Աբրահամյանի նման գործելակերպն ուղղված է, ըստ էության, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնության եւ ձեռք բերված համաձայնության տապալմանը: Հայ ազգային կոնգրեսը, հետեւաբար, մերժում է Հովիկ Աբրահամյանի քարոզարշավին մասնակցելու հրավերը եւ վերահաստատում իր պատրաստակամությունը՝ իրականացնելու Սեյրան Օհանյանի հետ օգոստոսի 4-ին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ զորամասեր եւ շփման գիծ կատարվելիք ինչպես համատեղ, այնպես էլ առանձին այցերի վերաբերյալ»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ ինչո՞ւ է ԱԺ-ն իր նախաձեռնությունը զիջել գործադիրին, ինչո՞ւ օրենսդիրը խախտեց նախնական պայմանավորվածությունը եւ որոշեց ոչ թե ԱԺ նախագահի հետ կամ նրա գլխավորությամբ սահման մեկնել, այլ վարչապետի։ «Դա դեռ հարց է, եւ կարող եք հարցնել՝ վարչապե՞տն է մեր հետ գալու, թե՞ մենք վարչապետի, ես այդքան տարբերություն չեմ տեսնում»,- պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

«Մենք ընդհանրապես պայմանավորվածություն ենք ունեցել այցելության միասին մեկնելու, եւ նման իրավիճակում, երբ հարցը վերաբերում է սահմանների անվտանգությանը եւ մեր պաշտպանությանը, ապա գտնում եմ, որ նման նեղ շահարկումներ անող անձինք պետք է զերծ մնան այդ շահարկումներից, որովհետեւ կարեւոր չի ով կմեկնի՝ հասարակ գյուղացի, նախագահ, վարչապետ…»,- ասաց Բաղդասարյանը եւ վրդովվեց, որ ՀԱԿ-ը հենց սկզբում իր պայմաններն էր թելադրում, որոնց համաձայնել են «միայն ու միայն կարեւոր պահին միասնականություն դրսեւորելու համար»: 

Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ
Ամենադիտված