«Հրապարակ». Արթուր Բաղդասարյանը լրջորեն լծվել է իրեն պատկանող «Երևան TV»-ի ռեստավրացիայի գործին
Հայկական Մամուլ
Արթուր Բաղդասարյանն ընդդիմության գիրկը վերադառնալուց հետո լրջորեն լծվել է իրեն պատկանող «Երևան TV»-ի ռեստավրացիայի գործին: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Նա մեծ փողեր է դրել, որպեսզի նոր եթերաշրջանով «բում» անի, և կուսակցության ընդդիմադիր պրոպագանդան գլուխ բերվի:
Գեղեցիկ ու բարձր ստանդարտների տաղավարներ են սարքել, ոլորտային «դեպարտամենտներ» ստեղծել, որոնք ղեկավարելու են կուսակցականները: Սակայն մեծ ջանքեր են գործադրում դրսից կշիռ ունեցող մարդկանց, լրագրողների հրավիրելու համար: Արդեն գրել ենք, որ նման առաջարկ է արվել հրապարակախոս Կարինե Հակոբյանին:
Երեկ տեղեկացանք, որ Հակոբյանն ընդունել է առաջարկը և ղեկավարելու է հասարակական-իրավական ոլորտը: Սակայն ոչ բոլորն են համաձայնում իրենց անունը կապել ՕԵԿ-ի հեղինակազրկված անվան հետ, և շատերը մերժում են համագործակցության առաջարկները: Իսկ նախօրեին ՕԵԿ-ը դատական կարգով շահել է Ագրարային համալսարանի հետ ունեցած վեճը:
Շարունակությունը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան