ՀՀ-ում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի. Սերգեյ Սարգսյան (տեսանյութ) Թե ՀՀ-ի, թե Ադրբեջանի քաղբանտակյալները խաղաղության բանտարկյալներ են. Իշխանյան (տեսանյութ) Փաշինյանի բառապաշարը նման է բոլշևիկների բառապաշարին, ՀՀ ժողովուրդն անպաշտպան է մնացել (տեսանյութ) Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար Չիկագո Բուլսում Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը հաշվեհարդար է, որը մեկ անձի հրահանգով է իրականացվում (տեսանյութ) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին Քաղաքացիական հասարակության կառույցների գերագույն մասը այլևս անգոյություն են ցուցաբերում. Աղաջանյան (տեսանյութ) ՀՀ-ում նիկոլական բռնաճնշումներ են, ֆիզիկական հաշվեհարդարներ․ Մկրտչյան (տեսանյութ) ՀՀ-ում գործ ունենք ներքին ռասիզմի հետ, դրա տարածումն այսօր բավականին մեծ է. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Ժամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում․ Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը Այս իշխանությունը չի կարող սահմանադրական փոփոխությունների նման ճակատագրական հարցեր լուծել. Դանիելյան (տեսանյութ) 

Հայկ Քոթանջյանը` Սոչիում բանակցությունների նախաշեմին, վարքականոնի սկզբունքների ու նորմերի պահպանման մասին

Քաղաքական

Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի Նախագահ, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված անդամ, ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի հրավիրված պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանն «Արմենպրես»-ին խնդրեց հրապարակել իր հետևյալ հայտարարությունը:

«Սույն հայտարարությունը թելադրված է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին վերջերս տեղի ունեցած մարտական գործողություններով Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածության վերացմանը նպաստելու ձգտումով, մարտական գործողություններ, որոնք սկսվեցին Սոչիում Մինսկի խմբի համանախագահի՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրավերով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների նախաշեմին:

Ինչպես գիտենք, ՄԱԿ-ի Կանոնադրությունում և դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի ներածականում նշվում է միջազգային հարաբերությունների ընդհանուր նպատակներն ու սկզբունքները պետությունների ինքնիշխան հավասարության, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման և պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը աջակցությանը առնչությամբ: Քանի որ միջպետական հարաբերություններում վարքականոնները սահմանված չեն միջազգային ստանդարտների որև է միասնական կանոնագրքում, դրանք կարող են մեկնաբանվել որ պես ՄԱԿ-ի Կանոնադրության ու Վիեննայի կոնվենցիայի նպատակների ու սկզբունքների արտացոլում միջպետական հարաբերությունների ժամանակ պրոֆեսիոնալ վարքի մեկուսախմբային կանոններում, ներառյալ՝ այցելությունների հրապարակային ելույթների, գործարար հանդիպումների, ինչպես նաև միջազգային հարաբերությունների սուբյեկտների միջև բանակցությունների կանոնակարգը և ոճը: Այս իմաստով միջպետական հարաբերությունների վարքականոնի մասին խոսելիս նկատի է առնվում այս կամ այն պետության ու գործչի քաղաքական մշակույթի համապատասխանությունը այլ պետությունների հե տ հարաբերությունների որոշակի կանոններին ու ավանդույթներին: Ընդսմին որպես միջպետական հարաբերությունների գլխավոր սուբյեկտներ և տվյալ վարքականոնի նորմերի կրողներ հանդես են գալիս ոչ միայն պետությունների ղեկավարների դիվանագիտական գործակալները՝ ի դեմս նրանց ներկայացուցիչների, այլև հենց իրենք՝ պետությունների ղեկավարները: Կարևոր է նշել, որ ինչպես ՄԱԿ-ի Կանոնադրությունը, այնպես էլ Վիեննայի կոնվենցիան ընդունել են և՜ Հայաստանի Հանրապետությունը, և՜ Ադրբեջանը:

Տվյալ մոտեցման կիրառումը, այլ մոտեցում չլինելու պայմաններում, հնարավորություն է տալիս մեկնաբանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ՝ ի դեմս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկի՝ ՌԴ Ղեկավարի հովանու ներքո կազմակերպվող բանակցություններում իր գործընկերների հետ Ադրբեջանի ղեկավարի կողմից միջպետական հարաբերությունների վարքականոնների նորմերի պահպանման փաստը:

Այս իմաստով իմ Հայտարարության հղումը ոչ միայն ՄԱԿԻ-ի Կանոնադրությանը, այլև Վիեննայի կոնվենցիային, թեև Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, քողարկում է խորին անբավարարությունը տվյալ քաղաքական դիվանագիտական փաստով, որն առկա է 1994 թ. մայիսին Հայաստանի Հանրապետության, Ադբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հրադադարի մասին եռակողմ պայմանագրի կնքման և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության Համանախագահու թյան հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև ընթացող բազմամյա բանակցությունների պայմաններում:

Դրա հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններից երկու օր առաջ՝ 2014 թ. օգոստոսի 6-ին, Ադրբեջանի Նախագահ պ-ն Իլհամ Ալիևի պաշտոնական կայքում «Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւն այցելել է N-րդ զորամասն Աղդամում» վերնագրով տեղադրվել է նրա ելույթի տեքստը: Տվյալ ճառում հարևան պետության ղեկավարն իրեն թույլ է տվել Հայաստանի Հանրապետության հասցեին արտահայտություններ, որոնք գռեհկորեն խախտում են միջպետական հարաբերությունների ընդունված նորմերը:

Ադրբեջանի ղեկավարի ելույթի պաշտոնական տեքստից մի հատված ունի հետևյալ տեսքը. «...Եթե հայկական ֆաշիստական պետությունը չհրաժարվի իր կեղտոտ ձեռնարկումներից, ապա հայկական պետության գոյությունն իսկ կարող է հայտնվել հարցականի տակ…» (տես http://ru.president.az/articles/12487):

Որպես Հայաստանի քաղաքական գիտությունների ասոցիացիայի Նախագահ իմ պարտքն եմ համարում նշել, որ նման հայտարարություններն ընդունելի չեն պաշտոնական միջպետական առնչություններ ունեցող հարևան պետությունների ղեկավարների համար, հատկապես՝ խաղաղ բանակցությունների նախօրեին:

Իր միանգամայն չարդարացված ձևակերպումներով Ադրբեջանի Նախագահ՝ պ-ն Իլհամ Ալիևը գռեհկորեն խախտել միջպետական հարաբերությունների նպատակները, սկզբունքները և նորմերը, որոնք հաստատված են ՄԱԿ-ի Կանոնադրությունում և «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» ներածականում:

«Ֆաշիստական պետություն» ձևակերպումը, որը Հայաստանի Հանրապետության հասցեին հնչեցրել է Ադրբեջանի Նախագահը, կարող է միայն խոչընդոտել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահ Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրավերով Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպման հաջողությանը:

2014 թ. օգոստոսի 8-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Ղեկավարների հանդիպման նախօրեին պատիվ ունեմ հույս հայտնելու, որ հարևան պետության ղեկավարի նման՝ միջպետական հարաբերությունների միջազգային նորմերին անհարիր, արտահայտությունները այլևս չեն կրկնվի:

Հայկ Քոթանջյան

Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի Նախագահ

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ-ում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի. Սերգեյ Սարգսյան (տեսանյութ)Թե ՀՀ-ի, թե Ադրբեջանի քաղբանտակյալները խաղաղության բանտարկյալներ են. Իշխանյան (տեսանյութ)Փաշինյանի բառապաշարը նման է բոլշևիկների բառապաշարին, ՀՀ ժողովուրդն անպաշտպան է մնացել (տեսանյութ)Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Չեխիայի վարչապետը կոչ է արել ստեղծել միասնական հակաօդային պաշտպանության համակարգ Եվրամիության համարՀայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար Չիկագո ԲուլսումԾառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը հաշվեհարդար է, որը մեկ անձի հրահանգով է իրականացվում (տեսանյութ) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմինՔաղաքացիական հասարակության կառույցների գերագույն մասը այլևս անգոյություն են ցուցաբերում. Աղաջանյան (տեսանյութ) Նիդեռլանդները կմասնակցի Ուկրաինայի հետ համատեղ զորավարժություններիՀՀ-ում նիկոլական բռնաճնշումներ են, ֆիզիկական հաշվեհարդարներ․ Մկրտչյան (տեսանյութ) ՀՀ-ում գործ ունենք ներքին ռասիզմի հետ, դրա տարածումն այսօր բավականին մեծ է. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) ԵՄ-ն սկսել է բանակցություններ Ուկրաինայի՝ վեց բանակցային խմբերից երկրորդին միանալու վերաբերյալԺամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում․ Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքըԱյս իշխանությունը չի կարող սահմանադրական փոփոխությունների նման ճակատագրական հարցեր լուծել. Դանիելյան (տեսանյութ)«Միասնության թևերի» ներկայացուցիչը զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) Թրամփը կհանդիպի Իրաքի վարչապետի հետԹեժ մրցակցություն՝ պաշտոնների համար․ Տնտեսվարողները ծանր վիճակում ենՈՒՂԻՂ. Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների պաշտպանության թեմայով ասուլիսԹրամփը վստահ է, որ սենատոր Գրեմը մահացել է բնական պատճառներովԱռյուծի անկումից հետո Քրիստինա Վարդանյանը դուրս է գալիս Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդից Թիկնիզյանը՝ «Ցրվենա Զվեզդայում» անցկացրած մեկ տարվա և առաջիկա ծրագրերի մասին Հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է ամսի 20-ին Արարատում՝ 38․3 °CFT: Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն Ջիբրալթարի օդանավակայանում ներդնում են էլեկտրոնային սահմանային վերահսկողության համակարգՍԱՏՄ-ն խորհուրդ է տալիս, թե ինչպես ճիշտ ընտրել բանջարեղեն և միրգFT․ Իրանը հուշագրի ստորագրման ընթացքում գերազանցել է ԱՄՆ-ինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 14-ին«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ նախկին ոստիկանապետի քրեական վարույթը վերադարձվել է նախաքննական մարմին Իրանը շարունակում է նավթ արտահանել՝ չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնմանըՕրը տրամադրեք կենցաղային հարցերին․ հուլիսի 14-ի աստղագուշակ Սպանության փորձ, առևանգում, ավազակություն. 15 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատախազինԳրանցվել է աշխարհում օդի ամենաբարձր ջերմաստիճանը՝ +51.5°C Իրանի զենքի արտադրության հզորության 84%-ը ոչնչացվել է․ ԱՄՆ նախագահԿխաղա՞ արդյոք Մբապեն Իսպանիայի դեմ. Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հստակ պատասխանը Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերըԱյսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Մնացել են միայն ձիերը, տեսնենք` կառգրավվե՞ն․ Հովհաննես Վարդանյան (տեսանյութ) Թրամփ. ԱՄՆ-ը փոխհատուցում է պահանջում Հորմուզի նեղուցով նավարկությունն ապահովելու համար 36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Կոտայքի բնակչին, ապա տեղափոխել հիվանդանոց․ հետիոտնը մահացել էԼայնածավալ գործողություն մայրաքաղաքում. 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն․ քաղաքապետարան Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ՀՀ–ում Իրանի դեսպանատուն ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի այգու ձիերի առգրավումը չի իրականացվում24 ժամ ջուր չի լինի Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ 2026-ի առաջին կիսամյակում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով Թրամփ. ԱՄՆ զինված ուժերը կարող են վերացնել իրանցի պաշտոնյաներին Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր համալիրը․ մասնակցել է ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարըԻրանը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին Ում թեկնածությունն է քննարկվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացի պաշտոնում. «Ժողովուրդ»
Ամենադիտված