Կանանց հավաքականը ևս ոչ-ոքի խաղաց Շախմատի օլիմպիադայում
Սպորտ
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը, ինչպես և տղամարդկանց թիմը, ոչ-ոքի ավարտեց Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացվող Շախմատի համաշխարհային 41-րդ օլիմպիադայի 7-րդ տուրի հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կանանց Հայաստան-ԱՄՆ հանդիպման պարտիաներն ավարտվեցին՝
Էլինա Դանիելյան-Իրինա Կրուշ- ՝ 1։0,
Աննա Զատոնսկիխ-Լիլիթ Մկրտչյան- ՝ 0.5։0.5,
Լիլիթ Գալոյան-Տաթեւ Աբրահամյան ՝ 0.5։0.5,
Սաբինա Ֆոյզոր-Մարիա Կուրսովա՝ 1։0:
Կանանց հավաքականը հավաքեց 11 թիմային և 21 անհատական միավոր։ Մինչ այս տուրը շախմատի Հայաստանի կանանց թիմի ցուցանիշն էր՝ 10 թիմային եւ 19 անհատական միավոր, 9-րդ տեղ՝ 136 մասնակից թիմերի ցանկում: Կանանց մրցաշարի առաջատարներ, 12-ական միավոր վաստակած Չինաստանի եւ Ռուսաստանի հավաքականները 1։3 հաշվով ավարտեցին 7-րդ տուրի հանդիպումը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ