Գառնի գյուղում արջը վնասել է բնակչին
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 10-ին` ժամը 14.00-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սարում արջը հարձակվել է քաղաքացու վրա և վնասել վերջինիս վերջույթները. քաղաքացուն սարից իջեցնելու և օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Պարզվել է, որ «ՈՒշթափի սար» կոչվող հանդամասում արջը հարձակվել է Ս. Ե.-ի վրա` վնասելով վերջինիս ձեռքերը և ոտքը:
Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար