Հայաստանի նախագահը ծավալուն հարցազրույցով կանդրադառնա եռակողմ հանդիպման մանրամասներին
Քաղաքական
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` Սոչիում օգոստոսի 10-ին կայացած հանդիպմանը ՀՀ նախագահը կանդրադառնա ծավալուն հարցազրույցով: Այս մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը՝ Twitter սոցիալական ցանցի իր միկրոբլոգում: «Այս պահին ՀՀ Նախագահը պատրաստվում է եռակողմ հանդիպման մասին ծավալուն հարցազրույց տալու Արտակ Ալեքսանյանին»,- գրել է Սաղաթելյանը։ Հարցազրույցը կհեռարձակվի «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում:
Սոչիում այսօր կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հադիպումը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում, 2013թ. նոյեմբերի 19-ին` ԵԱՀԿ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան