ՖԻԴԵ-ն ընտրում Է իր նախագահին
Սպորտ
Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում օգոստոսի 11-ին իր աշխատանքը կսկսի շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի գլխավոր համաժողովը, որը պետք Է ընտրի ՖԻԴԵ-ի նախագահին:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը ,այս պաշտոնին հավակնում են 2 թեկնածու՝ ՖԻԴԵ-ի գործող նախագահ,ռուսաստանցի Կիրսան Իլյումժինովը եւ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը, ով նույնպես ներկայացնում Է Ռուսաստանը:
ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններին ուղղակի քվեարկությամբ կմասնակցեն 175 երկրների շախմատի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:
Եւս 28 երկրների շախմատի ֆեդերացիաներ իրենց անունից քվեարկելու լիազորությունները տրամադրել են այլ երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչներին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան