ԼՂ գոտու խաղաղապահ ուժերի կազմը և լիազորությունը կորոշվի Մեծ համաձայնագրում. Սերժ Սարգսյան
Այլ
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում խաղաղապահների տեղակայման հեռանկարի մասին հարցին ի պատասխան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ առաջին անգամ է լսում ԼՂ շփման գոտում միայն ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահը հիշատակեց Մադրիդյան սկզբունքները, հավելելով, որ այդ փաստաթուղթը ենթադրում է խաղաղապահների տեղակայում շփման գծի ողջ երկայնքով:
«Մադրիդյան սկզբունքները ենթադրում են խաղաղապահների տեղակայում շփման գծի ողջ երկայնքով, այսինքն' կողմերի միջև: Բայց դա այս բանակցությունների առարկան չէ և թեման չէ, որովհետև այստեղ միայն զուտ սկզբունքը պետք է քննարկվի̀ լինելո՞ւ են արդյոք խաղաղապահներ, թե՞ չէ: Կազանյան փաստաթղթում այդ դրույթը կա: Իսկ խաղաղապահ ուժերի կազմը, լիազորությունները կորոշվեն Մեծ համաձայնագրում, որը պետք է հետևի այս փաստաթուղթը ստորագրելուն»,-ասաց նախագահը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան