Սոչիի հանդիպումից փորձագետն արձանագրել է` Ալիևն սկսեց խաղաղությունից խոսել ու բավական խեղճացած
Այլ
Բաքուն վարում է հոգեբանական պատերազմ. այս իրավիճակում մեծ դեր ունեն զանգվածային լրատվական միջոցները։ Պետք է նվազագույնի հասցնել էմոցիոնալ, երբեմն, նույնիսկ, խուճապահար երանգները, քանի որ նրանց նպատակը հենց դա է' առաջացնել խուճապ: Այս մասին օգոստոսի 11-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց «Զորակն» հիմնադրամի հոգաբարձու, «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց»-ի կազմակե րպիչ Կարեն Վրթանեսյանը։
Անդրադառնալով սահմանամերձ գյուղերի խնդիրներին՝ Վրթանեսյանը դրական գնահատեց այն փաստը, որ կառավարությունը վերջին 1,5 տարիների ընթացքում սկսել է ուշադրություն դարձնել նրանց հուզող հարցերին։ «Սահմանամերձ գյուղերի բնակիչների մեծ մասը չեն ուզում լքել իրենց բնակավայրերը, սակայն, որպեսզի նրանք իրենց կտրված չզգան, զանգվածային լրատվական միջոցները պետք է գոնե ամիսը մեկ լուսաբանեն այդ գյուղերում տիրող իրավիճակը, խոսեն մարդկանց խնդիրների մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նա։
Մեկնաբանելով օգոստոսի 10-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ' Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները՝ ռազմական փորձագետը նկատեց, որ փոխվել է ադրբեջանցիների հռետորաբանությունը։ «Եթե մինչ այդ նրանք մեծ-մեծ խոսում էին, հիմա Ալիևը սկսեց խաղաղությունից խոսել ու բավականին խեղճացած»,-նկատեց փորձագետը:
Այն դիտարկմանը, թե ինչքանով է իրատեսական պատերազմի վերսկսման հավանականությունը, փորձագետը ասաց, որ իրականում այն վերջին 20 տարիներին չէր էլ ավարտվել և այս պարագայում խոսքը գնում է լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման մասին, ինչը քիչ հավանական է, քանի որ, ըստ բանախոսի, Ալիևները խոշոր բիզնեսներ ունեն և չեն ցանկանա ռիսկի դիմել։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան