«Ալիևին բանակցությունների սեղան վերադարձրին հայկական Զինված ուժերը». քաղաքագետ
Հասարակություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին բանակցությունների սեղանի շուրջ նստեցրին հայկական Զինված ուժերը՝ ստիպելով Հայաստանի հետ խոսել ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական լեզվով: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Փարիզում բանակցությունները վերսկելու առաջարկը մերժելով, Ալիևը որոշեց դիմել ռազմական ճանապարհին և սադրանքներ գործել սահմանին, սակայն հայկական զինուժն իր բա րձունքի վրա էր և կարողացավ արժանի պատասխան տալ: «Ռազմական տեսակետից Ալիևն իսկապես ստիպված էր գնալ բանակցությունների: Նա ոչ թե գնաց, այլ ինչպես տեսանք, վազեց Սոչի, քանի որ հայկական բանակը նրան այլընտրանք չէր թողել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը` հավելելով, որ Սոչիում կայացած հանդիպմամբ հերթական անգամ կարևորվեց և ամրագրվեց 1994թ. կնքված զինդադարի պահպանումը: Մելիք-Շահնազարյանիդիտարկմամբ՝ բանակցություններ ի միակ արդյունքը դա էր, քանի որ այս պահին ունենալ որևէ այլ ակնկալիք՝ անհնար է:
«Հանդիպումից գնահատականները զգուշավոր էին, ինչից ակնհայտ է դառնում, որ ամենակարևոր խնդիրները շարունակում են մնալ չլուծված: Սակայն նախագահը հարցազրույցի ժամանակ կարծիք հնչեցրեց, որ հակառակորդի կողմից լարվածությունը կթուլանա: Սա նշանակում է, որ հանդիպմանը Ալիևին հասկացնել են տվել իր դիրքի թերություններն ու անհեռանկարային լինելը և այժմ պետք է սպասել, թե որքանով ադեկտվատ կգնահատի իրավիճակը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Նրանք տեսան հայկական տեղեկատվական դաշտի, հասարակական, քաղաքական և ռազմական ոլորտների համախմբվ ածությունն ու միմյանց սատարելն ու հասկացան, որ այս հասարակությունն ավելի շատ է պատրաստ պաշտպանելու իր իրավունքներն ու ազատությունը, քան ադրբեջանականը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ առաջին նախանշաններն արդեն առկա են և սահմանին կրակոցների թիվը որոշակիորեն նվազել է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան