Բակո Սահակյանի մոտ քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 11-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:
Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանում տիրող իրավիճակին, բանակի մարտունակության բարձրացմանը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներին:
Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարությանը, ԼՂՀ ՊԲ հրամանատարությանը և ողջ անձնակազմին ու մյուս կառույցների համապատասխան ստորաբաժանումներին' պետության սահմաններն անսասան պահելու, հակառակորդի ներթափանցման փորձերը կասեցնելու, տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պահպանելու համար' նշելով, որ նրանց աշխատանքը անձնվիրության, բարձր պրոֆեսիոնալիզմի և հայրենասիրության լավագույն դրսևորումներից է, ինչը հպարտություն է ներշնչում ողջ հայությանը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին քննարկված հարցերի և դրանց արդյունավետ իրականացման վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան