Մարտինոն նշանակվել Է, Մարադոնան՝ նեղացել
Սպորտ
«Բարսելոնա» ֆուտբոլի ակումբի նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն նշանակվել Է Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը' վկայակոչելով El Mundo Deportivo հանդեսը: Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան Մարտինոյի հետ պայմանագիր Է կնքել մինչեւ 2018 թվականը:
Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոններ արգենտինացիների գլխավոր մարզչի պաշտոնը թափուր Էր մնացել 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո թիմի նախկին գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյայի հրաժարականից հետո:
Այս լուրը բացասական ազդեցություն է թողել լեգենդար Մարադոնայի վրա, ով ինքն Էր հավակնում արգենտինացիների գլխավոր մարզչի պաշտոնին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան