Անցած գիշեր առաջնագծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում. ԼՂՀ ՊՆ
Հայաստան
Առաջնագծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում: Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 11-ից 12-ն ընկա ծ ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազման արդյունքում՝ առաջնագծում լարվածությունը թուլացել է:
ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնագծի ողջ երկայնքով շարունակում վստահորեն վերահսկել ահմանային իրավիճակը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից