Սերժ Սարգսյանը Ֆրանսուա Օլանդին շնորհավորել է 60-ամյա հոբելյանի առթիվ
Այլ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ: Նախագահի ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում ու լավագույն բարեմաղթանքներ եմ հայտնում Ձեր ծննդյան 60-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ երջանկություն և հաջողություններ' ի նպաստ բարեկամ Ֆրանսիայի ժողովրդի բարգավաճման և միջազգային ասպարեզում Ձեր երկրի հեղինակության առավել ամրապնդման:
Վերստին իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ' հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում Ձեր անձնական դերակատարության, ինչպես նաև մեզ համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Ձեր շարունակական ջանքերի ու անկեղծ հոգածության համար:
Առանձնակի ջերմությամբ ենք հիշում նախորդ մայիսին Հայաստան կատարած Ձեր պետական այցը և սիրով սպասում ենք կրկին հյուրընկալելու Ձեզ Երևանում 2015 թվականի ապրիլի 24-ին»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան