Արմեն Երիցյանը բարձր է գնահատում համագործակցությունը ՃՄՀԳ-ի հետ
Քաղաքական
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը բարձր է գնահատում նախարարության համագործակցությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ: Օգոստոսի 12-ին սողանքների կառավարման հայ-ճապոնական եռամյա ծրագրի ընթացքը կարգավորող փաստաթղթերի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Երիցյանը նշեց, որ համագործակցությունը ՃՄՀԳ-ի հետ գտնվում է բարձր մակարդակի վրա: «2010թ. ճապոնական գործակալության կողմից մեզ հատկացվեց 28 հրշեջ-փրկարարական մեքենա, որոնք դուք տեսնում եք Երևանում: Երևանում մենք ունենք ժամանակակից հրշեջ-փրկարարական մեքենաներ՝ զինված անհրաժեշտ տեխնիկայով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Երկրորդ ծրագիրը, որի շրջանակում ԱԻՆ-ն աշխատում է ՃՄՀԳ-ի հետ, սեյսմիկ ծառայության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն են: «Ինչպես դուք գիտեք, Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժեր եղել են և լինելու են: Մենք պետք է սա գիտակցենք, և արդեն առաջին 5 սեյսմիկ համապատասխան գործիքները տեղադրվել են Երևան քաղաքում, ատոմակայանում»,- ասաց նախարարը:
Նա կարևորեց նաև համագործակցությունը սողանքների կառավարման հայ-ճապոնական ծրագիրը, որի մեկնարկն արդեն տրված է: Երիցյանը տեղեկացրեց, որ ծրագրի արժեքը շուրջ 3.2 միլիոն դրամ է, որը տրամադրելու է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը ոչ թե գումարի, այլ անհրաժեշտ սարքավորումների տեսքով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան